Friday, 17 April 2026

B Book Review

Վլադիսլավ Գասումյանով, Ալինա Գասումյանովա, «Ռուբենը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վլադիսլավ Գասումյանով, Ալինա Գասումյանովա, «Ռուբենը», փաստավավերագրական, 152 էջ, թարգմ. ռուսերենից՝ Նարինե Կռոյանի, ՆյուՄեգ, 2024թ.:

Այս գրքի նպատակն է հիշեցնել մի մարդու մասին, որի ջանքով աշխարհն ավելի բարի դարձավ, հազարավոր մարդկանց կյանքը՝ ավելի բարեկեցիկ: Ռուբեն Վարդանյանն իր կարողությունը վաստակել է խելքով, եռանդով եւ գործարար հմտությունների շնորհիվ այն հասցրել ֆորբսյան մակարդակի: Նրա համար կյանքի իմաստը իր հարստությունը մարդկանց ծառայեցնելն է:

Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս եւ հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ եւ ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց ու բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի եւ մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է եւ սատարումի, ազատության ու արդարության կարիք ունի։

Ռուբենը շատ է մտածում ապագայի մասին, տեսնում է այն, ինչը հասու չէ մեզ. տեսնում է՝ ինչ է սպասվում աշխարհին տասնամյակներ անց, եւ գործուն կերպով մասնակցում է աշխարհակարգի մարդասիրական հիմքերի կառուցմանը, որի վկաներն ու մասնակիցները կդառնան գալիք սերունդները:

Այս գիրքն արդարության եւ Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն ու մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելու գործին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.