Friday, 26 April 2024

B Book Review

«Կապիտալիզմի ճգնաժամը եւ քաղաքական գաղափարախոսությունները»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հեղինակային խումբ, «Կապիտալիզմի ճգնաժամը եւ քաղաքական գաղափարախոսությունները», քաղաքագիտական աշխատությունների ժողովածու, թարգմանությունը` Նազարեթ Կարոյանի, Գայանե Մելքոմյանի եւ Վահրամ Սողոմոնյանի, 2019թ.:

Ժողովածուն ընդգրկում է միջազգային ճանաչում վայելող նախորդ դարի եւ ժամանակակից տեսաբանների ու փիլիսոփաների, ինչպես նաեւ երկու հայ հեղինակների հոդվածներ եւ փոքրածավալ աշխատություններ։ Թարգմանաբար ներկայացվում են Ջորջ Մոնբիոյի, Փոլ Վերհաեգհեի հոդվածներն ու Դեյվիդ Հարվիի հետ հարցազրույցը նեոլիբերալիզմի թեմայի շուրջ։

Երկրորդ բաժնում ներառված են փիլիսոփաներ Ջիորջիո Ագամբենի եւ Ալեն Բադյուի աշխատությունները։ Երրորդ բաժնում տեղ է գտել Ռայնհարդ Քյուհնլի գրքի երկու գլխի թարգմանությունը, որտեղ անդրադարձ կա ֆաշիզմին ու տնտեսության հետ դրա առնչությանը։

Լենա Նազարյանի` վերջին բաժնում զետեղված աշխատանքը գրվել ու տպագրվել է դեռեւս 5 տարի առաջ, երբ նա դեռ պաշտոնյա չէր։ Նույն գլխում ներկայացված է նաեւ Սուրեն Սահակյանի հոդվածը: Ընթերցողների համար, թերեւս, հետաքրքիր կլինի ծանոթանալ նրանց քաղաքական հայացքներին ու հետաքրքրություններին` նախկինում եւ այժմ:

Ժողովածուում արծարծված թեմաները, ընհանուր առմամբ, խիստ արդիական են եւ չթուլացող հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն քաղաքագետների ու փորձագետ-վերլուծաբանների համար, այլեւ հանրության ավելի լայն շրջանակներներում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.