Tuesday, 18 December 2018

B Book Review

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելեր, Սթիվեն Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյանի, «Էդիթ Պրինտ», Երեւան, 2018թ.

Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական եւ մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով եւ սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ եւ մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաեւ իմաստություն եւ ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Յուրաքանչյուր ընթերցող այստեղ հաստատ կգտնի իրեն ծանոթ իրավիճակներ, որոնցում կողմնորոշվելու համար կստանա մատչելի եւ գործնականում կիրառելի խորհուրդներ: Արդյունավետ, հաջողակ լինելու համար Քովին կարեւորում է փոխհամագործակցությունն ու փոխշահավետությունը, դիմացինին լսելու եւ հասկանալու, մշտապես ինքնակատարելագործվելու ձգտումը:

Գրքի հաջողության գրավականներից է նաեւ այն փաստը, որ ուղղված չէ միայն բիզնեսում կամ որեւէ կոնկրետ ոլորտում հաջողության հասնելուն: Այն ավելի շատ համընդհանուր բնույթ է կրում, ներկայացնում է բոլոր դեպքերի համար կիրառելի խորհուրդներ եւ ուղենիշեր, որոնք հաջողության են տանում կյանքի ցանկացած բնագավառում՝ անձնական հաղթանակից մինչեւ հանրային հաղթանակ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am