Sunday, 19 April 2026

B Book Review

«Մարող լույսի ժամանակներում» Օյգեն Ռուգե

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Մարող լույսի ժամանակներում», Օյգեն Ռուգե, գեղարվեստական, թարգմանությունը՝ Մարիամ Գուրզադյանի, 364 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.:

Բեռլինը գրեթե կես դար Արեւելքի ու Արեւմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։ Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորեր բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։ Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։

Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ՝ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ եւ աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռն Արեւելյան Գերմանիայից փախչում է Արեւմտյան Գերմանիա։

ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռան համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն:

«Մարող լույսի ժամանակներում» դեբյուտային վեպը գրվել է 2011-ին եւ արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2013-ին այն բեմադրել է Բեռլինի թատրոնը։ Գրքի հիման վրա 2017-ին նկարահանվել է համանուն կինոնկարը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.