Friday, 06 February 2026

B Book Review

Դեն Բրաուն «Դա Վինչիի ծածկագիրը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դեն Բրաուն, «Դա Վինչիի ծածկագիրը», վեպ, 496 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2025թ.:

«Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ եւս խորհրդանշանագետ հերոսն իր մասնագիտական ողջ ներուժը կներդնի՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների եւ Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։

Վեպում առեղծվածի բացահայտումը կապված է Լեոնարդոյի «Մոնա Լիզա» եւ «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունների վերլուծության հետ՝ ողողված սիմվոլիզմով եւ դրանց հետաքրքիր մեկնությամբ: Սիմվոլների վերլուծությամբ այնքան նոր գիտելիք է փոխանցում հեղինակը, որ ցանկություն է առաջանում առանձին սկսել ուսումնասիրել ամենը, որպեսզի շրջապատող աշխարհն ու երեւույթներն ավելի խորությամբ ընկալվեն:

Գիրքը նախատեսված է ժանրի սիրահարների, ինչպես նաեւ ընթերցողական լայն շրջանակի համար։ Այն «մեկ շնչով» կարդացվող ստեղծագործություն է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.