Saturday, 18 April 2026

B Book Review

Արփի Վանյան «Ինչպես հարստանալ. Ճանապարհորդություն դեպի իրական հարստություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արփի Վանյան, «Ինչպես հարստանալ. Ճանապարհորդություն դեպի իրական հարստություն», գիտահանրամատչելի, 128 էջ, «Եգեա» հրատ., 2024թ.:

«Ինչպես հարստանալ. Ճանապարհորդություն դեպի իրական հարստություն»… Չէ՛, դու չես ծնվել աղքատի մտածողությամբ ու չէ՛, միայն բախտավորը չէ, որ հարստանում է։ Ամեն մարդ կարող է հարստանալ: Ուրեմն ինչո՞ւ ես շարունակում ապրել ոչ քո երազած կյանքով։

Այս գիրքը միայն փողի մասին չէ։ Սա քո ներսի սահմանափակումները հաղթահարելու, քո մտածողությունը վերափոխելու գործիք է։ Քոուչինգային մեթոդներ, հոգեբանական վարժություններ, կոնկրետ քայլեր։ Ինչպե՞ս հարստանալ՝ սկսելով հենց այսօր։ Ոչ թե պատահական ձեւով, այլ՝ համակարգված, վստահ ու հիմնավոր։

Դադարեցրու սպասել պատահականությանը։ Վերցրու գործիքները, աշխատեցրու միտքդ ու փոխիր իրականությունդ։ «Ինչպես հարստանալ» գիրքը ճանապարհ է դեպի քեզ։

Այս գիրքը ձեր ուղեցույցն է դեպի մի աշխարհ, որտեղ հարստությունը չափվում է ոչ միայն նյութական արժեքներով, այլեւ հոգեւոր, հուզական ու մտավոր առատությամբ: Այն Ձեր առջեւ կբացի հաջողակ մարդ լինելու գաղտնիքները եւ կօգնի հասկանալ, որ իրական հարստությունը սկսվում է մեր ներսում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.