Friday, 23 October 2020

B Book Review

Նիլ Ֆերգյուսոն, «Մեծ անկում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նիլ Ֆերգյուսոն, «Մեծ անկում», բեսթսելեր, հայերեն թարգմանության գիտական խմբագիր` տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյան, «Նյումեգ», 2020թ․:

Ինչպե՞ս բացատրել երկրների տնտեսական անհավասարությունը: Ինչո՞ւ որոշ երկրներ ավելի հարուստ են, քան մյուսները կամ ինչո՞ւ որոշ երկրներում աշխատավարձն ավելի բարձր է, քան մյուսներում»։ Նիլ Ֆերգյուսոնը վերհանում է այս խնդիրները եւ ներկայացնում իր հիմնավորումներն ու բացատրությունները։

Շոտլանդացի պրոֆեսորին կարդում են Արեւմուտքի առաջնորդները` հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր լուծել ամենաբարդ հարցերը` տնտեսությունից մինչեւ հասարակական հուզումներ ու քայքայվող ինստիտուտներ։ Հեղինակի կարծիքով` միակ ելքը քաղաքական լուծումներն են, որոնք չկան։ Գրքում իրապես մեծ աղետ է կանխատեսվում, եթե Արեւմուտքն օր առաջ չսկսի իր ինստիտուտների վերակառուցումը։

Սա թարմ գիտելիք է ամենասուր հարցերի մասին` օգտակար, զգուշացնող եւ, ամենակարեւորը, լուծումներ առաջարկող։ Արեւմուտքի` երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք են հերոսական առաջնորդություն եւ արմատական բարեփոխում։

Արեւմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է` սթափվելու կոչով։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.