Tuesday, 13 November 2018

B Book Review

Թաներ Աքչամ, «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում»

Թաներ Աքչամ, «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում», թարգմանությունը՝ Մելինե Անումյանի, 2018 թ.:

Թուրք հայտնի գրող, պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների ու պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների եւ հալածանքների մի մեծ արշավ: Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման եւ ուծացման քաղաքականությունը 1915-1918թթ.: Թաներ Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երեւույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել եւ տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am