Friday, 17 April 2026

B Book Review

«Պարզապես միասին» Աննա Գավալդա

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Պարզապես միասին», Աննա Գավալդա, վեպ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի, 448 էջ, «Զանգակ», 2023թ.:

Սա վեպ է, որ կհուզի ու կջերմացնի, կօգնի մի պահ կանգ առնել, նայել շուրջդ, զգալ տաքուկ շարֆով փաթաթվելու եւ պարզապես միասին լինելու ակնթարթները վայելելու երջանկությունը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, կյանքում իրենց տեղը չգտած երիտասարդներ են։ Ճակատագիրը նրանց միավորել է նույն հարկի տակ։ Այս գիրքը բախումների, դժվարությունների, ինչպես նաեւ քնքշության, ընկերության ու ջերմության մասին է:

Գավալդան պատմում է միասին ապրող երեք երիտասարդների ու նրանցից մեկի տատիկի մասին: Նրանցից մեկն անտանելի նիհար նկարչուհի Քամիլն է, որը ստիպված է հավաքարար աշխատել: Երկրորդն ազնվական ծագում ունեցող Ֆիլիբերն է, որն էլ հենց հիվանդ Քամիլին սառը բնակարանից տեղափոխում է իր մոտ: Երրորդը խոհարար Ֆրանկն է, որն անվերջ ներվայնանում է Ֆիլոյի եւ Քամիլի ինտելեկտուալ զրույցներից: Իսկ չորրորդը, որն իրենց մոտ տեղափոխվում է Քամիլի պնդմամբ, Ֆրանկի ծերացած ու լքված տատիկն է, որի միակ հարազատը Ֆրանկն է ու որը ստիպված էր լինում իր միակ հանգստյան օրը զոհել տատիկին ծերանոցում այցելելու համար:

Վեպի կենտրոնական միտքը Քամիլի խոսքերն են. «Այն, ինչ խանգարում է մարդկանց ապրել միասին, իրենց հիմարությունն է, ոչ թե տարբերությունը»: Իսկապես, սկզբում տեսնում ենք, թե որքան մեծ դժվարությամբ են այս երեքը միասին ապրում, բայց հետո դառնում են անբաժան ընկերներ: Ու նաեւ տեսնում ենք, թե որքան տարբեր են իրարից:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.