Friday, 07 August 2020

B Book Review

Ջեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ջեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք», վեպ, թարգմանությունը`   Արմենուհի Փալանդուզյանի, 536 էջ, «Անտարես», 2020թ.:

Վեպը սկսվում է տեր եւ տիկին Բեննեթների երկխոսությամբ, ովքեր զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն` այցելել հարեւանին եւ ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին, անկասկած, դուր կգան իրենց հինգ աղջիկներից որեւէ մեկը, եւ նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։

Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից ու ազգակցական կապերից բխող հպարտությունը եւ նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերեւս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դստրերին: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.