Friday, 17 April 2026

B Book Review

Սայակա Մուրատա, «Կոնբինիի մարդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սայակա Մուրատա, «Կոնբինիի մարդը», վեպ, ճապոներենից թարգմանությունը՝ Ա.Հովհաննիսյանի, 180 էջ, «Անտարես», 2020թ.:

Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում եւ ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել:

Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների եւ ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը:

Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի ու ընկերների ակնկալիքները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.