Thursday, 12 December 2019

B Book Review

Վահրամ Տեր-Մաթեւոսյան, «Թուրքիան, քեմալիզմը եւ Խորհրդային Միությունը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վահրամ Տեր-Մաթեւոսյան, «Թուրքիան, քեմալիզմը եւ Խորհրդային Միությունը», մենագրություն, «Փալգրեյվ Մաքմիլան», Լոնդոն , 2019թ.:

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ անդրադառնալով քեմալիզմի ծագմանը եւ տարածմանը, ներկայացրել է երկու հստակ ուղղություն, որոնցով իրականացրել է իր հետազոտությունները, գաղափարախոսությունը եւ սկզբունքների համակարգը:

Քեմալիզմն ուսումնասիրելիս՝ հեղինակին հետաքրքրել է, թե այս իրադարձությունների ժամանակ ուր է եղել խորհրդային Ռուսաստանը, ինչ դիրքորոշում է ունեցել:

Մենագրությունը անդրադարձել է նաեւ մասնավոր թեմաների, այդ թվում՝ Ստալինի վերաբերմունքը քեմալիզմին, Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում այդ երեւույթի դրսեւորմանը: Հեղինակին հաջողվել է ցույց տալ, թե 20-70-ական թվականներին քեմալիզմը զարգացման ինչպիսի փուլերով է անցել եւ տարբեր փուլերը ինչպես են ազդել նրա մեկնաբանությունների վրա, քանի որ այս թվականներին քեմալիզմը Օսմանյան կայսրության գաղափարախոսության հոսանքների ազդեցության տակ էր նաեւ:

Գիրքը բաղկացած է 8 գլխից:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am