Sunday, 21 June 2026

B Book Review

Ջոնաթան Հայթ «Տագնապած սերունդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոնաթան Հայթ, «Տագնապած սերունդը», գիտահանրամատչելի, համաշխարհային բեսթսելլեր, թարգմ.՝ Նանե Մանուկյանի, 464 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2026թ.:

2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ. աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։

Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարեւոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, եւ երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։

Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական ու նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման եւ կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ, գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերություններն ու կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու եւ երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։

«Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.