Tuesday, 14 July 2020

B Book Review

Քրիս ՄըքՔորմիկ, «THE GIMMICKS»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Քրիս ՄըքՔորմիկ, «THE GIMMICKS» (թարգմանաբար` հնարքներ), վեպ, 2020թ․

Խա՞ղ նախապես գրված սցենարով, թե՞ իրական ինքնություն. յուրաքաչյուր անձի ներսում գծված այս սահմանը կալիֆորնիացի երիտասարդ գրող Քրիս ՄըքՔորմիկի նոր գրքի առանցքում է:

Մարդկային փոխհարաբերությունների, արդարության ձգտման ու ցավի թողած ազդեցության մասին The Gimmicks-ը վերնագրի ընտրության յուրահատուկ պատմություն ունի, նաեւ` անդրադարձ Հայոց ցեղասպանությանն ու դրա մեկդարյա ժխտման հետեւանքներին եւ ի վերջո` հավակնություն դառնալու բեսթսելեր: «Իմ վեպում ես ավելի քիչ կենտրոնացել եմ բուն Ցեղասպանության վրա, եւ ավելի շատ Թուրքիայի ժխտողականության պայմաններում արդեն մի քանի սերունդ Ցեղասպանության հոգեբանական եւ էմոցիոնալ ազդեցության վրա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է հեղինակը:

Քրիս ՄըքՔորմիկը, որի մայրը հայուհի է, իսկ մեծ պապիկը Հայոց ցեղասպանության տարիներին ականատես է եղել հոր սպանությանը, իր նոր ստեղծագործությամբ աշխարհին պատմել է, թե ինչ է լինում ցավի հետ, որը սերունդներով մնում է չճանաչված: Վեպի գլխավոր հերոսները` Ավոն, Մինան եւ Ռուբենը, մեծանում են միասին Խորհրդային Հայաստանում 1970-ականներին, բայց նրանցից յուրաքանչյուրն արդարության վերաբերյալ շատ տարբեր գաղափարներ ունի: Պատմությունը նրանց տանում է ամբողջ աշխարհով, նրանք փորձում են հավասարակշռել անցյալը ապագայի հետ:

Երիտասարդ գրողի գիրքը հայտնվել է ամերիկյան շատ գրախանութներում, կարճ ժամանակում գրավել լրատվամիջոցների ուշադրությունը, տեղ գտել  The New York Times-ի առաջարկվող գրքերի շարքում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.