Friday, 19 April 2024

B Book Review

«Հայր Գորիո»

User Rating: 2 / 5

Star ActiveStar ActiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
Օնորե դը Բալզակ, «Հայր Գորիո», վեպ, «Էդիթ Պրինտ», 2018թ.

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին մի կադր է համանուն ֆիլմից:

Շառլ Ազնավուրի աներեւակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլեւ կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան եւ տասը պատվիրանները», «Արարատ» եւ այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004 թվականի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է: Նրա կերպարավորած Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել: Եվ ահա «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով:

«Հայր Գորիո»-ի մասին Բալզակն ասում էր. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է՝ այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն իր ժամանակի հայելին է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.