Sunday, 18 May 2025

B Book Review

Սոլոմոն Նորթափ «12 տարվա ստրկություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սոլոմոն Նորթափ, «12 տարվա ստրկություն», ինքնակենսագրական վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի, 272 էջ, «Էդիթ Պրինտ» հրատ., 2025թ.:

Ներկայացվող գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1853 թվականին, իրական պատմություն է հեղինակի մասին: Մի մարդու, ով ստրուկի տառապալից կյանքով 12 տարի ապրում էր Լուիզիանայի պլանտացիաներում՝ պայքարելով իր կյանքի, արժանապատվության եւ ազատության համար։ Սոլոմոն Նորթափը ծնվել էր ազատ, բայց խաբեությամբ առեւանգվել եւ ստրկության էր վաճառվել: Տասներկու տարվա քայքայիչ շահագործումից, տանջանքներից եւ փախչելու անհաջող փորձերից հետո Սոլոմոնը կարողանում է փրկվել ու վերադառնալ իր ընտանիքի գիրկը:

Այս արտասովոր պատմությունը քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին հզոր ձայն էր ստրկության շուրջ բանավեճ-քննարկումներում: Վեպն ամերիկյան պատմության անգութ իրականության մասին է, անըմբռնելի անարդարության եւ դաժանության դեմ մի մարդու քաջության ու համոզմունքի վկայություն, որի ազդեցությունն ամերիկյան պատմության ընթացքի վրա չի կարելի թերագնահատել:

Ստեղծագործության սյուժեով նկարահանված համանուն կինոնկարն արժանացել է Օսկարի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի: Եթե քեզ դուր են գալիս իրական պատմությունները, որոնք կտրում են շունչդ ու ստիպում երկար մտորել՝ ուրեմն այս գիրքը քեզ համար է։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.