Saturday, 20 April 2024

B Book Review

Էռնեստո Չե Գեւարա, «Մոտոցիկլիստի օրագիրը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Էռնեստո Չե Գեւարա, «Մոտոցիկլիստի օրագիրը», «ԳրաՏուն», 180 էջ, 2020թ.

Այս գիրքը պատմում է Էռնեստո Չե Գեւարայի եւ նրա ընկեր Ալբերտո Գրանադոյի ճանապարհորդության մասին Լատինական Ամերիկայում, դեպքերը կատարվել են 1952 թվականին։ Երկու ընկերների ճանապարհորդում են հայտնի բժիշկների կերպարանքով, թեեւ Գեւարան դեռ չէր ավարտել բժշկական համալսարանը, իսկ Գրանադոն քիմիկոս էր։ Նրանց նպատակը արկածային ճանապարհորդությունն էր, բայց Էռնեստոն (հենց ինքը՝ կոմանդանտե Չե Գեւարան), որը մեզ ներկայացվում է ոչ թե որպես հեղափոխական, այլ, նախեւառաջ, որպես մարդ, իր զգացմունքներով ու ձգտումներով։

Հիմնականում նկարագրում է իր ընկերության, լատինամերիկացիների հասարակ կյանքի եւ այն մասին, թե ինչպես Չե Գեւարան՝ իր տեսածի ազդեցության տակ, վարակվում է հեղափոխական ոգով։

Գրքի առաջին տողերը՝

«Սա տպավորիչ սխրանքների պատմություն չէ, ոչ էլ պարզապես «մի փոքր ցինիկ պատմություն», ամեն դեպքում չէի ցանկանա, որ այդպես ընկալվեր: Սա մի կտոր էր երկու կյանքից, որ նկարագրում է այն շրջանը, երբ նրանք միասին մի որոշակի ճանապարհ էին անցնում՝ միեւնույն ձգտումներով ու միասնական երազանքներով: Ինը ամսվա ընթացքում մարդը կարող է շատ բաների մասին մտածել՝ փիլիսոփայական ամենավեհ գաղափարներից մինչեւ մի աման ճաշ ուտելու անհագ ցանկություն՝ իր ստամոքսի դատարկությանը լիովին համապատասխան»:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.