Thursday, 18 April 2024

B Book Review

«Հուշերիս հուշերը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
Ժերար Շալյան, «Հուշերիս հուշերը», թարգմանություն ֆրանսերենից, «Անտարես», 2017

Ժերար Շալյանն աշխարհում հայտնի քաղաքագետ է, ռազմական փորձագետ, ոչ կանոնավոր պատերազմների մասնագետ: Ֆրանսահայ գործիչը շրջել  է չորս մայրցամաքներում, եղել տարբեր զինված հակամարտությունների դիտորդ, մի շարք երկրներում մասնակցել պարտիզանական պատերազմների: Նա 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնք ընդգրկում են ոչ միայն մասնագիտական-փորձագիտական իր ողջ մտապաշարը, այլեւ մշակույթի ասպարեզում արված հետազոտությունները: «Հուշերիս հուշերը» դեռեւս Շալյանի միակ գիրքն է, որ թարգմանվել է հայերեն: Սա այն գործն է, որը հեղինակը ամենաշատն է փափագել տեսնել հայերենով։

Շալյանը  հատուկ  ուշադրություն է դարձրել նաեւ հայ  ժողովրդի վերջին շրջանի պատմությանը,  հրատարակել գրքեր՝ Հայոց ցեղասպանության մասին։ «Հուշերիս հուշերը» աշխատանքում նա յուրահատուկ ոճով կարեւորել է մի հարց. ինչպե՞ս է Ցեղասպանությանը վերաբերող  պատմությունը Սփյուռքում փոխանցվում սերնդից սերունդ, եւ ինչպես է ինքն  ընկալել իր երեցներից փոխանցված պատմությունը։ Գիրք գրելու աշխատանքի դժվարությունների հետ կապված՝ գրողն առանձնացրել է զոհի մտածելակերպի վերացման բարդույթը։ Ըստ նրա, սա մոռացված է հայերի կողմից՝ մասնավորապես սփյուռքահայերի, որոնք միշտ բողոքում են անցյալում եղած դժվարություններից։

«Հուշերիս հուշերը» գրքի ուղերձը քաջությունն է: «Քանի դեռ կռվողներ կան, լուծում միշտ էլ լինելու է․ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ միայն զոհերի ազգ չենք, այլ նաեւ՝ հաղթողների»,- Երեւանում իր գրքի շնորհանդեսին ասել է Ժիրար Շալյանը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.