Sunday, 20 April 2025

B Book Review

Ծովինար Բարխուդարյան «Վերջին կարմիր շրթներկը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ծովինար Բարխուդարյան, «Վերջին կարմիր շրթներկը», հուշագրություն, 232 էջ, հրատ. «ՆյուՄեգ», 2025թ.:

Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Պատմություններում նկարագրվում են սարսափելի իրավիճակներ, երբ մայրերը ստիպված էին իրենց որդիներին աղջկա հագուստով ու կեղծ անուններով անցկացնել սահմանը՝ փրկելու համար նրանց կյանքը:

Մեկ գրքում հեղինակն ամփոփել է իր եւ 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների ու հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է իր եւ իր հայրենակիցների պատմությունները՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը եւ ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը:

Ծովինար Բարխուդարյանը, ով այժմ աշխատում է որպես «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, իր գրքի միջոցով զրուցում է նրանց հետ, ովքեր կորցրել են ամեն ինչ, բայց պահպանել են իրենց պատմությունները: Գիրքը դառնում է կենդանի վկայություն մի ժողովրդի մասին, որը կորցրեց հայրենիքը, բայց չկորցրեց արցախցու վեհանձնությունը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.