Ռեյ Դալիո, «ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ. կյանքում եւ գործում», բիզնես (բեսթսելլեր), թարգմանությունը անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի, 580 էջ, ՆյուՄեգ, 2025թ.:
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում եւ բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Այն մասամբ հուշագրություն է, մասամբ՝ ռազմավարական ծրագիր:
Դալիոն օգտագործում է իր կենսափորձը, բացահայտում ճշմարտության ու թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի եւ կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման եւ խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով:
Ռեյ Դալիոն «Bridgewater Associates» ներդրումային ընկերության հիմնադիրն է: Ամերիկյան մեդիան նրան անվանում է «ներդրումների ոլորտի Սթիվ Ջոբս։ Նրա «ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ. կյանքում եւ գործում» գիրքը դարձել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր։ Գիրքը ե՛ւ ուսուցողական է, ե՛ւ զարմանալիորեն հուզիչ: