Monday, 09 December 2019

B Book Review

Ջոն Գրին, «Անվերջ կրիաներ»

User Rating: 1 / 5

Star ActiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոն Գրին, «Անվերջ կրիաներ», վեպ, 260 էջ, «Էդիթ Պրինտ», թարգմանությունը՝ Լիա Ասատրյանի, 2019թ.:

Հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի վերջին ստեղծագործությունն է, որտեղ «Ալյասկայի որոնումներում» եւ «Աստղերն են մեղավոր» հրաշալի գրքերի հեղինակն այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, տոկունության ու հարատեւ ընկերության ուժի մասին մի հիասքանչ պատմություն է:

Հերոսուհին՝ 16-ամյա Ազան, երբեւէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն եւ ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անցկացնել: Այսպիսով՝ երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա:

Չափազանց անկեղծ իր ստեղծագործության մեջ Գրինը փորձում է ցույց տալ, թե ինչպես հոգեբանական խնդիրները կարող են անելանելիության զգացում առաջացնել եւ մարդուն զրկել լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Հեղինակն այն միտքն է զարգացնում, որ ուրիշի կորուստը կամ ցավն զգալը գրեթե անհնար է, եւ որ մարդու ապրումներն իրենց նախադեպը չունեն, քանի որ յուրաքանչյուրս ամեն բան յուրովի ենք զգում:

The Guardian-ն այս գիրքը որակել է որպես ժամանակակից դասական գիրք, իսկ New York Times-ը բնութագրել է իբրեւ «սրտին դիպչող գիրք, որը հասկանալու համար պետք չէ տառապել Ազայի նույն վշտերով, մարդ լինելն էլ բավական է»:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am