Thursday, 25 April 2024

B Book Review

«Յաղագս արցախականի»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
Ռաֆայել Համբարձումյան, «Յաղագս արցախականի», «ՎՄՎ-Պրինտ», 2018թ., 87 էջ:

Աշխատության մեջ հեղինակը ներկայացրել է 30 տարի երկարող արցախյան ազատամարտի փուլերը, որոնք հեղինակի դասակարգմամբ՝ երեքն են: 1988թ. փետրվարի 20-ից մինչեւ 1988թ. մայիսի 21-ը տեւած առաջին փուլը գլխավորում էր Արցախի միացումը կյանքի նպատակ դավանող Իգոր Մուրադյանը, որին սատարում էին արցախամարտին լծված բազմաթիվ նվիրյալներ: Արցախում սկսված պայքարն այդ փուլում դարձավ համայն հայությանը միավորող համազգային շարժում, որով Հայաստանի հայությունը հոգեբանորեն ազատվեց կոմունիստական կայսրությունից: Արցախյան ազատամարտով սկսվեց աշխարհի միակ ու վերջին գաղութատիրական միջնադարյան մնացուկի անկասելի քայքայումն ու մասնատումը:

1988թ. մայիսի 21-ից մինչեւ 1990թ. օգոստոսի 4-ը տեւած ազատամարտի երկրորդ փուլում «Ղարաբաղ կոմիտե»-ն գլխավորում էր երկար տարիների ազգային գործիչ Վազգեն Մանուկյանը, որը հանրային-քաղաքական պայքարի հանդեպ լինելով ընկալունակ, օժտված էր դիվանագիտական խարդավանքներին դիմակայելու  երեւելի ունակությամբ: Արցախամարտի այդ փուլը հեղինակը բնութագրում է որպես Հայաստանը փաստացի կառավարող «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամների գործունեության ոսկեդար:

Մոտավորապես 1990թ. հուլիսից սկսվող ու  մինչեւ օրս շարունակվող արցախամարտի երրորդ  փուլում Ռուսաստանը Հայաստանում իր կորցրած իշխանությունը վերականգնելու համար ազատամարտի նախորդ փուլերում հայության արձանագրած բացառիկ հաջողությունները վերագրելով իր գործակալ ԼՏՊ-ին ու նրա գլխավորած ՀՀՇ-ին, 1990թ. օգոստոսի 4-ին նրան դարձրեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, ապաեւ՝ երկրի նախագահ:

Մնացյալը մեր ոչ հեռու անցյալի պատմությունն է առ այն, թե ինչպես արցախյան ազատամարտը նենգափոխվեց անջատականության, եւ ազգի գլխավերեւում կախվեց Արցախը նորից Ադրբեջանին կցելու վտանգը: Այդուհանդերձ՝ հեղինակը չի կորցնում լավատեսությունը եւ հավատում է, որ հայ ժողովուրդն իր բովանդակ ներուժը կօգտագործի վերականգնելու Հայաստանի անկախ պետականությունը եւ արդար լուծում տալու արցախյան հիմնախնդրին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.