Friday, 21 June 2019

B Book Review

Աշոտ Թավադյան, «Անորոշության գոտիները եւ տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել եւ կարգավորել տնտեսական գործընթացներն անորոշության պայմաններում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աշոտ Թավադյան, «Անորոշության գոտիները եւ տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել եւ կարգավորել տնտեսական գործընթացներն անորոշության պայմաններում», 2019թ.

Գրքում պարզաբանվում են տնտեսական գործընթացներն այն պայմաններում, երբ դրանց առաձգականությունը էապես աճում է: Ներկայացված են գործնական առաջարկություններ անորոշության պայմաններում առանցքային ցուցանիշների հետազոտության համար: Հեղինակի կողմից ձեւավորվել են տնտեսական ցուցանիշների միջակայքային վերլուծության մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կանխատեսման հնարավորություններն ու տնտեսական գործընթացների տարբերակայնությունը:

Ցույց է տրված, որ բացասական երեւույթների կուտակման ժամանակ, կարծես թե, կայուն վիճակում կարող է աշխատել «սեղմված զսպանակի» էֆեկտը: Ձեւակերպվել են անորոշության հարաբերակցությունը եւ անորոշության նվազագույն միջակայքը: Ներկայացված են ընդլայնվող անորոշության գոտու էֆեկտը, զգայունության շեմերը, ինչպես նաեւ տնտեսական ցուցանիշների համակարգման ու կանխատեսման սկզբունքները:

Ընթերցողը կարող է բացահայտել տնտեսության «հիվանդությունները», համակարգել զարգացման համար անհրաժեշտ նպատակային, նորմատիվային ու կարգավորող ցուցանիշները, գնահատել կանխատեսման որակը, բարձրացնել կանխատեսումների եւ ընդունվող որոշումների արդյունավե­տու­թյունը նաեւ ՀՀ տնտեսությունում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am