Thursday, 30 April 2026

B Book Review

Արամ Տեր-Սահակյան «Դիմադրություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արամ Տեր-Սահակյան, «Դիմադրություն», վեպ-մտորում, 296 էջ, «Անտարես», 2023թ.:

«Դիմադրություն»-ը, մեր ժամանակի հասարակական կարեւոր խնդիրների մասին է՝ հումանիտար մտքի ճգնաժամի, պատմության թերի գիտելիքների, ինքնության, անկախության ու պետականության մասին մեր ընկալումների։

Հեղինակն ասում է, որ այս թեմաների մասին խոսելու կամ գրելու գաղափարն ու անհրաժեշտությունը ծագել են խճճված իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք։ «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում» գոյաբանական հարցերը դեռ ուսանողական տարիներից է հետաքրքրել հեղինակին, երբ ինքնակրթությամբ էր զբաղվում։

Վեպի հերոսները հայոց պատմության մոտ անցյալի դրվագների առանձնացմամբ եւ մեկնաբանությամբ բարձրացնում են մեր հասարակության համար այսօր կենսական նշանակություն ունեցող հարցեր. գլոբալացում, քաղաքական երկփեղկվածություն, ինքնության սահմանում, ինքնանույնականացում եւ պետականության ընկալման ու պատշաճ գնահատման անհրաժեշտություն:

Կարեւորագույն խնդիրներ, որոնց քննարկումը կարող է նպաստել ներկա ճգնաժամի հաղթահարմանը, հասարակական առողջ հարաբերությունների ձեւավորմանն ու պետականության ամրացմանը: Այս բարդ հարցերը հեղինակը ներկայացնում է հետաքրքրաշարժ սյուժեով, համակրելի կերպարների սրամիտ խոսքով, ուշագրավ պատմություններով ու նուրբ հումորով:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.