Saturday, 10 April 2021

B Book Review

Ռոբին Շարմա, «Առաջնորդ՝ առանց պաշտոնի»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռոբին Շարմա, «Առաջնորդ՝ առանց պաշտոնի», էջերի քանակը՝ 256, «Նյումեգ» «Բուկինիստ» հրատարակչություն, 2020թ.

Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ եւ հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետեւել նրան, թե ինչ է գրված Ռոբին Շարմայի այս գրքի էջերում:

«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»-ն հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից եւ փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Առաջնորդ լինելը միայն տնօրենների, գեներալների ու պետության ղեկավարների մենաշնորհը չէ։ Առաջնորդներ կարող են լինել բոլորը։ Մի վախեցեք, ռիսկի դիմեք, ու դուք կվերածվեք բոլորովին այլ մարդու:

Համառություն եւ համբերություն․ սրանք են իսկական առաջնորդի այն երկու որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։ Քո առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրու մարդկային հարաբերությունների զարգացմանը, ժպտա, լավ խոսք ասա, բարի գործ արա քո շրջապատի համար։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են։

Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարեւոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.