Friday, 08 May 2026

F Free Platform

Իրանը դժգոհ է Հայաստանի պահվածքից

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթներ առաջ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը նրանից մի արտահայտություն լսեցի, որը ինձ համար այդ հանդիպման գլխավոր ուղերձն էր՝ ասված տողերի արանքում, հասկացողների համար։

Դեսպանն ասաց՝ իրանական կողմի համար անհասկանալի է Հայաստանի իշխանության վարքագիծը ընթացող պատերազմում եւ երբեմն հակաիրանական շարժմանը միանալը։ Օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարարի զանգելն Ադրբեջանի իր գործընկերոջը եւ համերաշխություն հայտնելը Իրանի կողմից, իբր թե, հարձակումը դատապարտելու համար։

Բացի դրանից, իրանական կողմը խիստ նյարդային տարավ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած հրեա միսիոներների, մասնավորապես, Հակոբ Պուրսլիի մասնակցությունը Իրանի դեսպանության դիմաց տեղի ունեցող նախահարձակ ակցիաներին։ Ավելին՝ բողոքի այդ ակցիաները եւ հարձակումների փորձերը հենց հրեա Հակոբ Պուրսլին էր կազմակերպում, որը Նիկոլ Փաշինյանի առերեւույթ մտերիմն է։ Այդպես երեւում է նրանց համատեղ նկարներից ու շփումներից։

Իրանի համար նաեւ անհասկանալի էր Երեւանում կազմակերպված «հարգանքի տուրքը Իրանի ագրեսիայի հետեւանքով զոհված ամերիկացի եւ հրեա զինվորների» հիշատակին։

Ես հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունը համոզված էր, որ Իրանը չի դիմանա ամերիկյան ու իսրայելական հարվածներին, շուտ կփլուզվի, ու լավ կլինի, որ իրենք ի սկզբանե կանգնեն հաղթողի կողքին։

Իրանի դեսպանը մի քանի անգամ ասաց, որ իրենք դա ընդունում են ի գիտություն եւ հետագայում հաշվի կառնեն։

Հիմա՝ պատերազմի 33-րդ օրը, ԱՄՆ -ն միջոցներ է փնտրում բախումը դադարեցնելու համար, Թրամփը անընդհատ խոսում է հաշտության անհրաժեշտության մասին, ԱՄՆ -ում արդեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, տնտեսական ճգնաժամ է սկսվում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Մերձավոր արեւելքում, գրեթե ամենուր։ Իսրայելը քայքայման եզրին է, երկրի մեծ մասը ավերակների է վերածվել իրանական հրթիռակոծությունների հետեւանքով։

Գրեթե կասկած չունեմ, որ շնորհիվ իր երկարատեւ կամքի, Իրանը կհաղթի այս պատերազմում, բայց ինձ մտահոգում է, թե Իրանի այդ հաղթանակից հետո ինչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերությունները։

Ես գոնե իրանական դեսպանությանը խնդրել եմ հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարքագիծը տվյալ դեպքում չի ներկայացնում Հայաստանի ժողովրդի, հայկական ազգային շահը։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.