Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

14-21 փետրվարի 2026թ.

Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակներում «FRANCE 24»-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը կտրականապես բացառել է շուրջ երկուսուկես տարի առաջ Արցախից գերեվարված եւ Բաքվում ցայսօր պահվող՝ ԼՂՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին ներում շնորհելու հնարավորությունը: Ավելին՝ օրերս ադրբեջանական դատարանը նրանց ապօրինաբար դատապարտեց ցմահ ազատազրկման կամ երկարաժամկետ բանտարկությունների։ Այդ հարցն, ի դեպ, բարձրացվել էր նաեւ նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ։

Շաբաթվա անցուդարձ

7-14 փետրվարի 2026թ.

Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերեւս, փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումն էր Երեւան: Դա ինչ-որ առումով պատմական նշանակության փաստ է, եթե նկատի ունենանք, որ Վենսը Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, ով երբեւիցե պաշտոնական այցով եկավ Հայաստան: Այցի շրջանակում տեղի ունեցան ՀՀ վարչապետի հետ ԱՄՆ փոխնախագահի հանդիպումն ու զրույցը նախ առանձին, ապա նաեւ ընդլայնված կազմերի ձեւաչափով: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցը տարակարծությունների, բուռն քննարկումների տեղիք է տվել:

Շաբաթվա անցուդարձ

31 հունվարի - 7 փետրվարի 2026թ.

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ գնալով նոր, ավելի ստոր դրսեւորումներ է ընդունում, ինչը գործող իշխանությունների փոքրոգության ու չարակամության մասին է խոսում: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արդեն սկսել է հակաեկեղեցական պայքարի մեջ լայնորեն ներքաշել նաեւ թիմակիցներին՝ պարզ է, որ անցած տարեմուտի շռայլ պարգեւավճարները սիրուն աչքերի համար չէր բաժանում, ամեն ոք պետք է կոնկրետ «գործով» ապացուցի իր հավատարմությունը կուսակցությանն ու նրա առաջնորդին: Առաջիններից մեկը «գործին» լծվեց Սուրեն Պապիկյանը, որն օրեր առաջ հայտարարեց բանակում Հոգեւոր ծառայության…

Շաբաթվա անցուդարձ

24-31 հունվարի 2026թ.

Հունվարի 27-ն այլեւս Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Այդ մասին օրենքի նախագիծը հունվարի 20-ին ԱԺ-ում ընդունվեց նիստին ներկա պատգամավորների ձայների 69 կողմ եւ 15 դեմ հարաբերակցությամբ: Նախագիծը հեղինակել էին ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել էր, որ քվեարկությունից հետո օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, ինչպես սովորաբար, այլ՝ անմիջապես: Եվ այս հունվարի 27-ն արդեն օրենքի ուժով ոչ աշխատանքային օր էր հայտարարված:

Շաբաթվա անցուդարձ

17-24 հունվարի 2026թ.

Նիկոլ Փաշինյանը ստացել է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով խաղաղության առաջմղման Հայաստանի հանձնառությունը: Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին: New York Times-ը, որ ծանոթացել է Խորհրդի կանոնադրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար:

Շաբաթվա անցուդարձ

10-17 հունվարի 2026թ.

Հայաստանի հասցեին Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել երկրում: Հայտարարությունից երկու օր անց՝ հունվարի 10-ին, պաշտոնական Երեւանը բողոքի հայտագիր էր հղել Մոսկվային՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդավարի վարքագիծը որակելով ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգություն ու թշնամական դրսեւորում, որը «կոպտորեն խախտում է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»:

Շաբաթվա անցուդարձ

3-10 հունվարի 2026թ.

Նոր տարվա՝ 2026-ի նորամուտի ամանորյա ուղերձների շուրջ բանավեճերը դարձան հունվարի առաջին օրերի առանցքային թեման: Տարեմուտի յուրահատկությունն այն էր, որ Վեհափառ Հայրապետն ու Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես եկան տարբեր հեռուստաալիքներով, ընդ որում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 20-րդի խոսքն ընկալվեց մեծապես դրական լույսի տակ, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանինը՝ մեծապես բացասական: Մոտավորապես պահպանվեց եկեղեցի-իշխանություն երկու ներհակ ինստիտուտների նկատմամբ հանրության մեջ առկա ընկալումների հարաբերակցությունը` հօգուտ եկեղեցու:

Շաբաթվա անցուդարձ

20-27 դեկտեմբերի 2025թ.

Վրաստանի տարածքով Հայաստան հասցված 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինի թեման ամենաքննարկվածներից էր անցնող շաբաթվա ընթացքում: ՔՊ-ական «բոմոնդը» հրճվանքի մեջ էր. 1.300 տոննա ծավալով վառելանյութը նրանք ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը ՀՀ-ում կվաճառվի անհամեմատ ցածր գնով՝ 440 դրամով։ Հայտնի դարձավ նաեւ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան օյլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։

Շաբաթվա անցուդարձ

13-20 դեկտեմբերի 2025թ.

Դեկտեմբերի 15-ի լրահոսի տեղեկացմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններից վեցուկես ամիս առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է այդ կառույցի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Շաբաթվա անցուդարձ

6-13 դեկտեմբերի 2025թ.

«ՀՀ տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ սատանայական իրենց «պաշտամունքները» կատարելու համար։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը»:

Շաբաթվա անցուդարձ

29 նոյեմբերի - 6 դեկտեմբերի 2025թ.

Եկող տարվա բյուջետային քննարկումների վերջին ակորդը ֆինանսական թիվ մեկ փաստաթղթի օրինագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն էր: Դեռ բյուջետային տարին չավարտված՝ նա լավատեսորեն է տրամադրված ավարտվող տարվա բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: «Պիտի ասեմ՝ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով կամ 133%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ այս տարվա բյուջեի ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն էր:

Շաբաթվա անցուդարձ

22-29 նոյեմբերի 2025թ.

Միացյալ նահանգների 27 սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի եւ Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաեւ Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների եւ քաղաքական առաջնորդների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում նաեւ պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպեսեւ կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր…

Շաբաթվա անցուդարձ

15-22 նոյեմբերի 2025թ.

Ավագանու ընտրությունները, որոնք անցած կիրակի՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցան Վաղարշապատի խոշորացված համայնքում, շաբաթվա հասարակական-քաղաքական կյանքի ամենաաղմկալից միջոցառումն էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը 15 298 քվեով առաջատարն է: Ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, «Համահայկական ճակատը»՝ 295, «Հանրապետությունը»՝ 1 241, «Մայր Հայաստանը»՝ 1 692, «Ազատ դեմոկրատները»՝ 1 177, «Ժառանգությունը»՝ 440, «Հայրենիք» քաղաքական ուժը՝ 1 193 ձայն: Սրանք են Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերում…

Շաբաթվա անցուդարձ

8-15 նոյեմբերի 2025թ.

Նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմի ավարտի ողբերգական տարելիցն է, պատերազմի ավարտի վերաբերյալ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության ընդունման 5-րդ տարին: 2020թ. սեպտեմբերի 7-ին հարեւան երկրի սանձազերծած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց ԼՂ հարակից բոլոր յոթ շրջանները, եւ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Ժամկետից մեկուկես տարի շուտ՝ նախորդ տարի, ռուս խաղաղապահները դուրս եկան հայաթափված Լեռնային Ղարաբաղից, ինչը հետեւանք էր 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի ստորագրած այն փաստաթղթի, համաձայն որի՝ ԼՂ-ն ճանաչվեց Ադրբեջանի մաս:

Շաբաթվա անցուդարձ

1-8 նոյեմբերի 2025թ.

Անցած կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Հովհաննավանքում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ու նրա թիմի երեւելի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ երկրորդ ապօրինի պատարագը, որը դարձյալ մատուցեց Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Արամ քահանան (աշխարհիկ անունը՝ Ստեփան Ասատրյան): Մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի խոսնակը, նախարարներ, Կառավարության անդամներ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք: Հովհաննավանք տանող ճանապարհի երկայնքով տեղակայված էին ոստիկանական մեծաթիվ ուժեր: Այդ օրվա «պատարագին» մասնակցում էր նկատելիորեն ավելի քիչ մարդ, քան նախորդ կիրակի։

Շաբաթվա անցուդարձ

25 հոկտեմբերի - 1 նոյեմբերի 2025թ.

Հովհաննավանքում անցած կիրակնօրյա պատարագը, որը Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կատարում էր կազմալույծ քահանա Ստեփան Ասատրյանը, անցնող շաբաթվա ամենաաղմկահարույց թեման է: Հանրությունը տեղի ունեցածը բնորոշում է որպես Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ուղղված պղծություն: Հենց պատարագի եռուն պահին եկեղեցում գտնվող՝ Հայկ Դորունց անուն-ազգանունով մի երիտասարդ՝ ապօրինի արարողությունից ազդված, բացականչեց. «Ստեփան Ասատրյան, դուք կարգալույծ եք, չե՛ք կարող պատարագ մատուցել…» Բայց Հայկը չհասցրեց ավարտել խոսքը: Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը վրա պրծավ, պինդ փակեց նրա…

Շաբաթվա անցուդարձ

18-25 հոկտեմբերի 2025թ.

Աշխատանքային շաբաթվան նախորդող շաբաթ եւ կիրակի օրերը նշանավորվեցին ներքաղաքական ակտիվ գործընթացներով: Հոկտեմբերի 18-ին Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը՝ հաջակցություն ավելի քան չորս ամիս կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների։ «Փաստի» աղբյուրների համաձայն՝ հանրահավաքին մասնակցում էր շուրջ 30․000 քաղաքացի:

Շաբաթվա անցուդարձ

11-18 հոկտեմբերի 2025թ.

Շաբաթվա ամենաչարչրկված խոսույթը հայտնի բարերար եւ ձեռնարկատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին երկու օր տեւած դատական քննությունների շուրջ էր: Հանրության գերակշիռ մեծամասնության համար պարզ էր, որ խափանման միջոցի որեւէ փոփոխություն չի ակնկալվում. իշխանությունն ամեն ինչ անելու է՝ Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով սահմանափակելու համար: Դատական այս զավեշտախաղը մեկնարկել է հոկտեմբերի 14-ի երեկոյան եւ տեւել մինչեւ կեսգիշերն անց: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին այն վերսկսել էր եւ լույս 16-ի գիշերն, ի վերջո, կայացվել, այսպես կոչված, «փոխզիջումային» դատավճիռ: