Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

20-27 հունիսի 2026թ.

Ազգային ժողովի հոռի բարքերը, կարծս թե, հետզհետե ներթափանցում են Երեւանի ավագանու նիստերի դահլիճ՝ թեպետ այդտեղ էլ ի վերուստ «լուսաբացները» խաղաղ չեն եղել: Հունիսի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլին որոշ մանրամասներ է պատմել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր–Եսայանը: Ծեծկռտուքի ժամանակ վերջինս նույնպես վնասվածք է ստացել դեմքին, աչքերի տակ՝ կապտուկներ: Տեր-Եսայանի խոսքով՝ իշխանությունները ծանր են տանում խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերի համատեղ մասնակցությունը:

Շաբաթվա անցուդարձ

13-20 հունիսի 2026թ.

Հունիսի 7-ից երկու շաբաթ անց ԱԺ ընտրությունները շարունակում են մնալ որպես հայ ազգի մխացող ցավ: Հիշեցնենք, որ հետընտրական իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցությունն ընտրություններում զոռբայությամբ, աննախադեպ ընտրախախտումներով պահպանեց իր տխրահռչակ իշխանությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված էր ժողովրդի մեծամասնության եւ ընդդիմության պահանջով քվեարկության վերահաշվարկ իրականացնել մի շարք ընտրատեղամասերում եւ հունիսի 14-ին հրապարակեց, իբր թե, ընտրությունների ճշգրտված վերջնարդյունքը:

Շաբաթվա անցուդարձ

6-13 հունիսի 2026թ.

Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունը, անտարակույս, հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն են, որոնց շուրջ աղմուկը տակավին չի հանդարտվել: Եվ դա հասկանալի է՝ կատարվածը աննախադեպ է մի շարք առումներով՝ քաղաքական, իրավական, մշակութաբանական, բարոյահոգեբանական եւ այլն: Այն դեռ երկար կհիշվի՝ իբրեւ ազգային-պետական խայտառակություն եւ իբրեւ խարան մեր ազգի ճակատին: Վարչական պաշարամիջոցների այսքան անզուսպ, լպիրշ ու լայնածավալ կիրառման երկրորդ դեպք Հայաստանում ոչ ոք չի հիշում:

Շաբաթվա անցուդարձ

30 մայիսի - 6 հունիսի 2026թ.

Պուտին-Փաշինյան հունիսմեկյան հեռախոսազրույցը ներառել էր ոչ միայն ՌԴ նախագահի կողմից իր հայ գործընկերոջն ուղղված շնորհավորանքը՝ վերջինիս ծննդյան տարեդարձի կապակցությամբ, այլեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող վերջին շրջանի խնդիրների գրեթե բոլոր դիտանկյունները, այդ թվում՝ կառույցի անդամ չորս երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ քննարկումը կայացել է իբրեւ շարունակություն Աստանայում անցկացված՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արծարծված օրակարգի:

Շաբաթվա անցուդարձ

23-30 մայիսի 2026թ.

Մայիսի 26-ին տեղի ունեցավ Մ. Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, եթե կարելի է այսպես ասել, «կայծակնային» այցը Երեւան, որն ընդամենը րոպեներ տեւեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այն կրում էր աշխատանքային եւ ռազմավարական բնույթ: Ռուբիոն ժամանել էր տիկնոջ հետ. նրան դիմավորել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ իր տիկինը՝ «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում էլ կազմակերպվել էր սահմանափակ ձեւաչափով ընդունելություն: Տարածված ծանուցման համաձայն՝ նախատեսված էր նաեւ ԶԼՄ-ների մասնակցությամբ մամուլի ասուլիս, որը,…

Շաբաթվա անցուդարձ

16-23 մայիսի 2026թ.

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք: Քաղաքական կարգավիճակը, առավել եւս նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսեւորելու համար։

Շաբաթվա անցուդարձ

9-16 մայիսի 2026թ.

Հաշվետու ժամանակահատվածի ամենակարեւոր իրադարձությունը, բնականաբար, մայիսի 8-ից մեկնարկած եւ մինչեւ հունիսի 5-ը՝ մոտավորապես մեկ ամիս, շարունակվող նախընտրական քարոզարշավն է, որի առաջին շաբաթը թույլ է տալիս սխալվելու չնչին հավանականությամբ գնահատել ԱԺ ընտրություններին մասնակցող առաջատար քաղաքական ուժերի հնարավորությունները: Այսպես, փորձագետների հաշվարկներով՝ խորհրդարան կարող են անցնել 19 կուսակցություն-դաշինքներից 4-5-ը: Մնացյալ 14-15 քաղաքական միավորներն ընդդիմության ձայներ փոշիացնողներն են կամ, այլ կերպ ասած, «յուղ վառողները»:

Շաբաթվա անցուդարձ

2-9 մայիսի 2026թ.

Մայիսի 4-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը, անտարակույս, կարեւորագույն իրադարձություն է: Երեւան էին ժամանել Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետները, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ այլք: Առաջին անգամ այս ձեւաչափով հավաքին իբրեւ հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չէր ժամանել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:

Շաբաթվա անցուդարձ

25 ապրիլի - 2 մայիսի 2026թ.

Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին հարող Ամիրյան փողոցում, նշվում էր Քաղաքացու օրը: Գլխավոր կազմակերպիչը՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, եւ իշխանության այլ ներկայացուցիչներ քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու: Միեւնույն ժամանակ Ամիրյան փողոցում մեկնարկում էր «Խորոված փարթին»։ Միջօրեին մոտ արդեն վառել էին խարույկները, եւ ծուխը բռնել էր մայրաքաղաքի կենտրոնը: Ոստիկանական գվարդիան վաղ առավոտից ուժեր է կենտրոնացրել հրապարակում եւ կից փողոցներում:

Շաբաթվա անցուդարձ

18-25 ապրիլի 2026թ.

Շաբաթվա նշանակալի իրադարձություններից է ապրիլի 19-ին մեկնարկած Երեւան-Գյումրի ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ծրագրով նախատեսված էր ոչ միայն այցելել թանգարաններ, եկեղեցիներ, սրճարան ու ռեստորաններ, այլեւ հանդես գալ համերգով, որտեղ թմբուկ կզարկի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: «Միասին լավ օր կանցկացնենք Գյումրիում»,- խոստացել է Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Փաշինյանի նախկին կինը՝ «տուն վերադարձած» Աննա Հակոբյանը, ով լրագրողների ոչ մի հարցին հարկ չհամարեց պատասխանել: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի…

Շաբաթվա անցուդարձ

11-18 ապրիլի 2026թ.

Շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը, որը բավական մարդաշատ էր: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղոթքով: Շատ քաղաքացիներ եկել էին՝ ձեռքներին դրոշակներ, որ թափահարում էին եւ ստեպ-ստեպ վանկարկում՝ «Սամ-վե՛լ, վար-չա-պե՛տ»: Քանի որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, հանրահավաքին մասնակցեց հեռավար կարգով եւ հանդես եկավ ծրագրային տեսաուղերձով, որին դեռ կանդրադառնանք:

Շաբաթվա անցուդարձ

4-11 ապրիլի 2026թ.

Մոսկվայում Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման արձագանքներն այնքան բուռն էին, որ տեղ գտան նաեւ «Հայացք»-ի ընթացիկ շաբաթվա մեկնաբանության էջում: Հատկանշական է, որ Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությունը հրապարակեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բավական համապարփակ, լուրջ, կարելի է ասել՝ ծրագրային հարցազրույցը: Դրանում Օվերչուկը շատ հստակ եւ հիմնավոր փաստերով բացատրում է ռուսական դիրքորոշումը հայկական ղեկավարության վերջին քաղաքական աճպարարությունների վերաբերյալ:

Շաբաթվա անցուդարձ

28 մարտի - 4 ապրիլի 2026թ.

Այն, ինչ անցած կիրակի օրը՝ Ծաղկազարդի պատարագի ավարտին տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, եւս մեկ ավելորդ անգամ ցույց տվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչպես ասում են, տեղով մեկ փորձանք է, որտեղ հայտնվում է՝ լինի եկեղեցի, մետրո, առեւտրի հիմնարկ, թե ուղղակի մարզային բնակավայր, անպայման անցանկալի մի դեպք պատահում է: Սբ. Աննա եկեղեցում կատարվածը կարելի է բնորոշել որպես՝ ինչ-ինչ նպատակով դիտավորությամբ իրականացված խառնակչություն կամ սադրանք: Բայց սա միայն՝ առաջին հայացքից:

Շաբաթվա անցուդարձ

21-28 մարտի 2026թ.

Շաբաթվա ամենաքննարկված թեման անցած կիրակի օրը մետրոյում տեղի ունեցած միջադեպն էր՝ լարված երկխոսությունը արցախցի երիտասարդ տիկնոջ եւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի միջեւ: Վերջինս չհայտարարված նախընտրական քարոզարշավի շրջանակում այդ օրը շարունակում էր շրջագայությունները՝ այս անգամ Երեւանում: Փաշինյանի ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարկանիշը մայրաքաղաքում աղետալիորեն ընկած է, եւ մտածում էր հանգստյան օրով՝ քաղաքական թիմով, ծպտված թիկնազորով դուրս գալ «մարդամեջ», հանրային միջավայր՝ շոշափելու մարդկանց նախընտրական տրամադրությունները:

Շաբաթվա անցուդարձ

14-21 մարտի 2026թ.

Հունիսին կայանալիք ԱԺ ընտրությունների՝ տակավին չհայտարարված քարոզարշավի շրջանակում «Քաղպայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Ն.Փաշինյանի ու նրա թիմի, մարտի 14-ին շարունակում էր մարզային այցելությունները՝ այս անգամ Սյունիքում: Բոլոր բնակավայրերում՝ Սիսիանից մինչեւ Մեղրի, փաշինյանական խմբակը, պաշտոնական տեղեկացմամբ, շրջում էր բակերում, շփվում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, Կառավարության ծրագրերի ու աջակցությունների արդյունքներով եւ այլն: Մասնավորապես՝ թոշակառուներից հետաքրքրվում էր կենսաթոշակների բարձրացման, առողջության ապահովագրության, իսկ ուսուցիչներից՝ ատեստավորման հետ կապված…

Շաբաթվա անցուդարձ

7-14 մարտի 2026թ.

Վարչապետի աթոռն առայժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 7-ին իր թիմակիցների հետ եղավ Աշտարակում, Թալինում, Մարալիկում եւ Արթիկում, օրվա ամփոփումը կատարեց Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Նրանք խոսեցին տպավորություններից՝ անդրադարձ կատարելով մի շարք թեմաների, այդ թվում՝ ընտրությունների թեմային: Փաշինյանը թիմակիցներին վստահեցրեց, որ այդ ընտրություններում ՔՊ-ի նշաձողը 65 տոկոսն է: Նա առնվազն երկուսուկես անգամ չափազանցում է իրենց հնարավորությունը. ամերիկյան հանրահայտ ՄՀԻ-ի՝ օրերս հրապարակած հարցման արդյունքներով՝ ՔՊ-ի իրական նշաձողը 24 տոկոսն էր:

Շաբաթվա անցուդարձ

28 փետրվարի - 7 մարտի 2026թ.

Փետրվարի 28-ից այս կողմ աշխարհի ուշադրությունը գամված է Իրանի դեմ Միացյալ նահանգների եւ Իսրայելի համատեղ ռազմական աննախադեպ հարձակման վրա, որի մեջ ներքաշված են նաեւ Մերձավոր Արեւելքի այն երկրները, որոնք ամերիկյան ռազմական հանգրվաններ ունեն հիշյալ տարածաշրջանում: Իրադարձությունները զարգանում են բուռն եւ կայծակնային արագությամբ: Գնալով մեծ արկածախնդրության, Թրամփը, ըստ երեւույթին, համոզված է եղել, որ 1-2 շաբթում կարող է «սանձել» Իրանին, ինչպես դա արեց Վենեսուելայում: Բայց նրա հաշվարկները սխալ դուրս եկան՝ Իրանը Վենեսուելա չէ:

Շաբաթվա անցուդարձ

21-28 փետրվարի 2026թ.

Նիկոլ Փաշինյանն իր նոսրացող խմբակով շարունակում է հակաեկեղեցական արշավի շրջանակներում մասնակցել կիրակնօրյա պատարագներին: Փետրվարի 22-ին խմբակը, Փաշինյանի առաջնորդությամբ, ուղեւորվեց Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որտեղ նրա «խոփը», կարծես, «դեմ առավ քարի». պատարագիչ քահանա Տեր Ստեփանոս Իգնաթեւոսյանը չզեղչեց Վեհափառի անունը՝ թեեւ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գնում է բացառապես այն պատարագներին, որտեղ չպետք է հնչի Կաթողիկոսի անունը։ Ըստ նրա, պայմանավորվածությունը ձեռք է բերվում նախապես: