Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

10-17 նոյեմբերի 2018թ.

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, որի օրակարգում` ի թիվս մեկ տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին այլ հարցերի, ներառված էր նաեւ Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Խորհրդարանում այն ներկայացրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Շաբաթվա անցուդարձ

3-10 նոյեմբերի 2018թ.

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իր աշխատանքն էր սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Քննարկման էին դրված միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերների հակազդեցության մեխանիզմների կատարելագործման եւ Կազմակերպության ռազմական ներուժի զարգացման խնդիրները: Մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, պետությունների…

Շաբաթվա անցուդարձ

27 հոկտեմբերի - 3 նոյեմբերի 2018թ.

Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում կրկին չընդունվեցին Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեկ շաբաթ առաջ բավարար թվով ձայներ չէին ստացել խորհրդարանում: Օրենսդրական փաթեթին այս անգամ կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ չկար: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կամ 63 պատգամավորի կողմ ձայներ:

Շաբաթվա անցուդարձ

20-27 հոկտեմբերի 2018թ.

Անցած կիրակի` հոկտեմբերի 21-ին, քաղաքամայր Երեւանը նշեց հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները մեկնարկեցին Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երեւանյան մարաթոնով: Կիրովի անվան մանկական զբոսայգում անցկացվեց «Արեւային Երեւան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երեւան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը սկսվեց Ազատության հրապարակից, անցավ Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով եւ հասավ Հանրապետության հրապարակ: Միջոցառումների կարեւոր մասն էր կազմում նաեւ «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը գործում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:

Շաբաթվա անցուդարձ

13-20 հոկտեմբերի 2018թ.

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Այս մասին վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Ինչպես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս վարչապետի պաշտոնից»,- նշել է Փաշինյանը: Օրեր առաջ France24-ի հետ զրույցում նա ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։ Ըստ գործող Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում՝ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Շաբաթվա անցուդարձ

6-13 հոկտեմբերի 2018թ.

Հոկտեմբերի 7-ին Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների համաժողովը (OING), որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, դեսպաններ։ Բացման խոսքում Միկաել Ժանը նշել է, որ մեծագույն անհամբերությամբ են սպասում ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը. «Սա նոր դարաշրջանի սկիզբ է նախանշում»,- ասել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ գագաթաժողովը Երեւանը դարձնելու է «Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը»: Համաժողովում արծարծվել են մարդու իրավունքներին, անվտանգությանը, լեզվին,…

Շաբաթվա անցուդարձ

22 սեպտեմբերի - 6 հոկտեմբերի 2018թ.

Սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է Երեւանի ավագանու` նախօրյակին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Բացահայտ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքն է, որը ստացել է քվեների 80 տոկոսից ավելին: Այսպիսով` բոլոր 475 ընտրական տեղամասերում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար…

Շաբաթվա անցուդարձ

15-22 սեպտեմբերի 2018թ.

Աշխատանքային այցով Փարիզ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթավերջին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Ինչպես լրատվամիջոցներին փոխանցել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը, Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին եւ դրա շրջանակում առաջին անգամ կազմակերպվելիք բիզնես ֆորումին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել…

Շաբաթվա անցուդարձ

8-15 սեպտեմբերի 2018թ.

Անցած շաբաթավերջին` սեպտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նույն օրը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը երրորդն էր նրա վարչապետության ընթացքում: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպեսեւ համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»։ Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը փաստել է, որ «կան խնդիրներ», միաժամանակ վստահություն հայտնել, որ դրանք անլուծելի չեն: Իր հերթին` Պուտինը նշել է, որ…

Շաբաթվա անցուդարձ

1-8 սեպտեմբերի 2018թ.

Անցնող շաբաթվա ամենից հատկանշական թեման, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում եւ դարձավ քննադատության ու քննարկումների առարկա, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունն էր: Ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում առկա իրավիճակին, Մարությանն այն բնութագրել է իբրեւ «սպիտակ ու սեւ» ուժերի հակադրություն, որտեղ, նրա խոսքով, իրենց թիմի դեմը «խաղ չկա»: «...Չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր…

Շաբաթվա անցուդարձ

25 օգոստոսի - 1 սեպտեմբերի 2018թ.

Անցած շաբաթավերջին Հայաստան-Գերմանիա միջպետական կապերի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օդանավակայանից Մերկելն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրն էլ տեղի են ունեցել երկու վարչապետների բանակցությունները: Կողմերը քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին,…

Շաբաթվա անցուդարձ

18-25 օգոստոսի 2018թ.

Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր դատական իշխանություններին՝ պնդելով անցումային արդարադատության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հայտարարել էր, որ առաջիկայում կքննարկվի այդ հարցը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի դատաիրավական ոլորտում կա նախկին համակարգի որոշակի ազդեցության պահպանում, ինչպես նաեւ կան օրենսդրական խնդիրներ նախկինում կատարված հանցագործությունների, ապօրինի հարստացման դեպքերի լիարժեք բացահայտման առումով: Ընդդիմությունը՝ հանձին Հանրապետական կուսակցության, կոշտ քննադատության դիրքերից է անդրադառնում անցումային արդարադատության…

Շաբաթվա անցուդարձ

11-18 օգոստոսի 2018թ.

Ինչպես նախապես ծանուցվել էր, «Հայացք Երեւանից» (ACNIS reView) կայքէջի խմբագրակազմը հուլիսի 16-ից հերթական աշխատանքային արձակուրդում էր: Դրա հետ կապված` «Հայացքի» շաբաթական թարմացումներից դուրս է մնացել հուլիսի 14-օգոստոսի 11 ժամանակահատվածը` լուսաբանումից դուրս թողնելով նաեւ մի շարք կարեւորագույն անցքեր, որոնց էլ հակիրճ կանդրադառնանք` նախքան հաշվետու շաբաթվա անցուդարձի մեկնաբանումը: Այսպես.

Շաբաթվա անցուդարձ

7-14 հուլիսի 2018թ.

Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 7-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ բանակի սպաների ու զինվորների հետ զրույցում Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ: Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է հայրենի երկրի խաղաղության համար: Ապա դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մարտական…

Շաբաթվա անցուդարձ

30 հունիսի - 7 հուլիսի 2018թ.

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկացմամբ` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա (Լեւոն) Սարգսյանը, եւ նրա զավակները ապօրինի հարստացման ու հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով ներգրավվել են որպես կասկածյալներ: Լյովա Սարգսյանը եւ նրա դուստրը՝ Անի Սարգսյանը, կասկածվում են ապօրինի հարստացման ու հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու, իսկ Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը՝ ապօրինի հարստացման մեջ: ՀՔԾ-ն հիշեցնում է, որ անցած ուրբաթ՝ հունիսի 29-ին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)​ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրօրի 310.1 հոդվածի 1-ին եւ 314.3 հոդվածի 2-րդ…

Շաբաթվա անցուդարձ

23-30 հունիսի 2018թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հունիսի 25-ին մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ օրերս հրաժարական տված քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում: ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարեն Գրիգորյանը եւ նրա հայրը՝ այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանը, յուրացման եղանակով հափշտակել են «Ռուսաստանի հայ համայնքի» շրջանային կազմակերպության կողմից բանակին…

Շաբաթվա անցուդարձ

16-23 հունիսի 2018թ.

Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը: Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարել է Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում…