Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

7-14 սեպտեմբերի 2019թ.

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը սեպտեմբերի 7-ին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Բացի դրանից, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որպեսզի ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։ Նրանք հիմնվել են Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման վրա, համաձայն որի` Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում…

Շաբաթվա անցուդարձ

31 օգոստոսի - 6 սեպտեմբերի 2019թ.

Անցած կիրակի՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշեց Գիտելիքի եւ դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության (ԿԳՄՍԵ) նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է։ Այդ օրը դաս չեղավ, սակայն Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական օջախներում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Ընթացիկ ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին…

Շաբաթվա անցուդարձ

24-31 օգոստոսի 2019թ.

«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով օգոստոսի 24-ին Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Այն կազմակերպել էր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչների խոսքով՝ միջոցառումն անցկացվում էր ի սատարումն ջերմուկցիների եւ Կառավարության։ Հավաքված քաղաքացիները պնդում էին, թե Ամուլսարը հանք չի դառնալու։ Քայլերթն անցնում էր Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Տիգրան Մեծի, Խանջյան, Սայաթ-Նովայի փողոցներով եւ ավարտվեց դարձյալ Ազատության հրապարակում։

Շաբաթվա անցուդարձ

17-24 օգոստոսի 2019թ.

Ըստ նախորդ շաբաթավերջին ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել: Իբրեւ հիմք` վկայաբերվում են «Քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993թ. հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Շաբաթվա անցուդարձ

10-17 օգոստոսի 2019թ.

Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղըզստանում էր, որտեղ մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Փաշինյանը` որպես Եվրասիական մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման, Միության միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ մաքսային տարածքով «Վտանգավոր թափոնների՝ անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, Միությունում ագրոարդյունաբերական…

Շաբաթվա անցուդարձ

3-10 օգոստոսի 2019թ.

Ստեփանակերտում գտնվող` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու առաջնորդները քննարկել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Փաշինյանն Արցախում էր Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը, որն անցկացվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Հայաստանի եւ Արցախի վարչապետները հանդես են եկել ելույթով:

Շաբաթվա անցուդարձ

22-29 հունիսի 2019թ.

Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին հրապարակեց սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշումը: Այդպիսով՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեղադրող կողմի եւ «Մարտի 1»-ի զոհերի ներկայացուցիչների բողոքները, բեկանեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու, գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի հայտնի վճիռը: Վերաքննիչի որոշման հրապարակման օրը Հայաստանի երկրորդ նախագահն իր մեքենայով…

Շաբաթվա անցուդարձ

15-22 հունիսի 2019թ.

Արցախի պաշտպանության բանակի շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա եւ այլ շարժակազմեր հունիսի 17-20-ը մասնակցեցին հրամանատարաշտաբային զորավարժությունների: Նախօրեին այդ մասին հայտնել էր ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրումն արվել էր գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման, ինչպես նաեւ մարտավարության նոր դրվագների մշակման վրա: Զորախաղերին փորձարկվել են բարձր տեխնոլոգիաներով համալրված…

Շաբաթվա անցուդարձ

8-15 հունիսի 2019թ.

Աբովյանում անցկացված` քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված արդյունքների, Գեւորգյանը ստացել է 8.453, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8.058 ձայն։ Հիմնական մրցակցությունն ընթանում էր այս երկու թեկնածուների միջեւ։ Մյուս թեկնածուները շատ ավելի համեստ ձայներ են ստացել: Աբովյանում գրանցված 44.519 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18.176-ը կամ ընտրողների 40,83 տոկոսը: 360 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Օրվա…

Շաբաթվա անցուդարձ

1-8 հունիսի 2019թ.

Ազգային ժողովի նախորդ շաբաթավերջի նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: Ազգային…

Շաբաթվա անցուդարձ

25 մայիսի - 1 հունիսի 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում էր, որտեղ մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այն հոբելյանական է. բոլորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ստորագրման եւ կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Փաշինյանը եւ Նազարբաեւը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության…

Շաբաթվա անցուդարձ

18-25 մայիսի 2019թ.

Անցած շաբաթավերջին դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց: Այսինքն` ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորությունը: Պաշտոնաթող նախագահի համար, ինչպես հայտնի է,…

Շաբաթվա անցուդարձ

11-18 մայիսի 2019թ.

Մայիսի 13-ին մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվում էր կալանքը նրա խափանման միջոց ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Պաշտոնաթող նախագահը 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանը 2008-ի փետրվարին եւ մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ «Մարտի 1»-ի գործով անցնում են նախկին եւս երեք բարձրաստիճան պաշտոնյաներ.…

Շաբաթվա անցուդարձ

4-11 մայիսի 2019թ.

Երեւանի ավագանու մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի օրակարգում նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին աղմկահարույց նախագիծն էր, սակայն վերջին պահին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց այն հանել օրակարգից` պատճառաբանելով, թե հավելյալ քննարկումների կարիք է առաջացել: Նախագծի համաձայն` քաղաքապետարանի միջին եւ ստորին օղակների 1700 աշխատակիցների աշխատավարձերը պետք է ավելանային շուրջ 30 տոկոսով, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում` կրկնակի: «Երեւանը որպես համայնք կազմավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է»,- տեղեկացնում է քաղաքապետարանի…

Շաբաթվա անցուդարձ

27 ապրիլի - 4 մայիսի 2019թ.

Երեւանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախօրեին կայացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում էին երկու տասնյակից ավելի հարցեր` այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների եւ երրորդ կողմերի միջեւ միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը,…

Շաբաթվա անցուդարձ

20-27 ապրիլի 2019թ.

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրը Երեւանում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաեւ արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Շաբաթվա անցուդարձ

13-20 ապրիլի 2019թ.

Ազգային ժողովը ապրիլի 16-ին մեկնարկած հերթական քառօրյայում մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաեւ Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագծի քննարկմանը: Առաջարկվող օրինագծերի փաթեթի նպատակն է ունենալ կառավարության գործառնական կառուցվածք, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նրա գործունեության արդյունավետությունը։ Այս մասին ԱԺ նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրենսդրական փաթեթը ներկայացնելիս: Նրա խոսքով՝ առաջարկվում է միավորել օպտիմալացման ենթարկվող նախարարությունները, կրճատել փոխնախարարների թիվը, մասնավորապես` առաջին փոխվարչապետի պաշտոնը,…