
14-21 հունվարի 2023թ.
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ անցած գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, ողբերգությունից խուսափել չի հաջողվել. հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 3-ը (հետագայում պարզվեց՝ 7-ը), որոնց վիճակը գնահատվում էր ծանր, տեղափոխվել էին հիվանդանոց: Ենթադրաբար՝ հրդեհը բռնկվել է փայտի ինքնաշեն վառարանից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական…
















