Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

20-27 մայիսի 2023թ.

Մայիսի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած՝ գործադիրի դեկավարի մամլո ասուլիսը թե՛ բովանդակային եւ թե՛ հուզականության առումով կարելի է շրջադարձային համարել: Ուշագրավն այն է, որ հանրային ու փորձագիտական շրջանակներին խորապես հետաքրքրող ամենազգայուն հարցերն ասուլիսի ընթացքում արծարծվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ու նրանց աջակցող քաղաքացիների՝ Կառավարության շենքի մոտ մայիսի 20-ից հայտարարված անժամկետ նստացույցի խորապատկերին: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն էր՝ ազատ արձակել Աշոտ Փաշինյանի «առեւանգման գործով» մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանին,…

Շաբաթվա անցուդարձ

13-20 մայիսի 2023թ.

Շաբաթվա ամենանշանակալի իրադարձությունը, որի շուրջ փորձագիտական եւ հանրային լայն քննարկումներ էին ծավալվել, մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն էին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Նորաբակի, Շորժայի հատվածներում ադրբեջանական կողմի սանձազերծած նոր բախումների խորապատկերին: Միջազգային հարթակներում տեղի ունեցող բանակցություններից առաջ սահմանին լարվածության օջախների ստեղծումն այդ երկրում ավանդույթ է դարձել, եւ բրյուսելյան բանակցություններն այդ առումով բացառություն չէին:

Շաբաթվա անցուդարձ

6-13 մայիսի 2023թ.

Մայիսի 9-ը մեր Եռատոնի օրն է, որի երբեմնի պանծանքը, սակայն, արդեն երրորդ տարին՝ չի թեւածում հայոց աշխարհում: Խամրած փառքի ու ջլատված հպարտության զգացողությամբ ժողովուրդը դիմավորեց նաեւ այս տարվա մայիսի 9-ը: Պետության բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիի ազատագրման 31-ամյակի օրը չայցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անգամ հանդես չեկան ավանդական ուղերձով: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ նախագահի հրավերով ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին, իսկ մյուս պաշտոնյաները նույն առիթով այցելել էին «Հաղթանակ»…

Շաբաթվա անցուդարձ

29 ապրիլի - 6 մայիսի 2023թ.

Շաբաթվա լրահոսի ու հանրային քննարկումների կիզակետում էին Վաշինգտոնում մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները՝ նախ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ձեւաչափով, ապաեւ՝ Միրզոյան-Բայրամով: Մամուլի տեղեկացմամբ՝ աշխատանքային հանդիպումները կտեւեն մի քանի օր, իսկ բանակցային այս փուլի նպատակը, ամերիկացի դիվանագետների վկայությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարն է: «Սա շատ դժվար, երկար ու հետեւողական աշխատանք պահանջող հարց է»,- «Ազատությանն» ասել է Պետքարտուղարության մի պաշտոնյա: Ըստ նրա, խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի պաշտոնական անվանումը…

Շաբաթվա անցուդարձ

22-29 ապրիլի 2023թ.

Անցած կիրակի՝ ապրիլի 23-ին, տեղական եւ միջազգային ԶԼՄ-ները հեղեղված էին Ադրբեջանի տմարդի գործողությունը դատապարտող լուրերով: Թշնամին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին հարող Հակարի գետի կամուրջը՝ ապօրինաբար անցակետ տեղադրելով Բերձորի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է: Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղակայել, ինչի մասին իրազեկված են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը: Սակայն անցակետի տեղադրումը, ըստ էության, Արցախի շուրջ օղակը սեղմելու եւ ԼՂՀ-ն վերջնականապես հայաթափելու…

Շաբաթվա անցուդարձ

15-22 ապրիլի 2023թ.

Շաբաթվա ընթացքում ամենաշատը քննարկվող թեման Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության շուրջ զարգացումներն էին, որոնց սկանդալային երանգ էր հաղորդել Ադրբեջանի դրոշի հրկիզման գործողությունը: Սոցցանցերում սկիզբ առած եւ մի քանի օր շարունակված հանրային քննարկումները երկու տարամետ մասի էին բաժանվել՝ թեր եւ դեմ: Ադրբեջանական դրոշի այրման հեղինակը ճանաչված դիզայներ, «Հ1» հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանն էր, որին Ադրբեջանի դրոշը այրելու համար վարչապետի աշխատակազմը «Հ1»-ին հրահանգել էր ազատել զբաղեցրած պաշտոնից:

Շաբաթվա անցուդարձ

8-15 ապրիլի 2023թ.

Շաբաթվա լրահոսում կենտրոնական տեղ են զբաղեցնում ադրբեջանական կողմի հերթական զինված սադրանքի մասին պատմող հաղորդագրությունները: Ապրիլի 11-ին թշնամու ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի օր առաջ ՀՀ տարածքում անօրինաբար տեղակայած դիրքերից կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ռազմական բախման հետեւանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ եւ 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Շաբաթվա անցուդարձ

1-8 ապրիլի 2023թ.

Ընթացիկ շաբաթն ամենալարվածներից էր, այն կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. թշնամին նեղում է դրսից, ՔՊ-ական իշխանությունը՝ ներսից: Երկուսի արանքում մի ողջ ժողովուրդ է տվայտում՝ խեղճ ու անօգ: Սկսենք, թերեւս, արտաքին ճնշումներից: Այսպես՝ նախորդ շաբաթավերջին, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը, ադրբեջանական զինուժը Կոռնիձոր-Տեղ սահմանագծի երկայնքով՝ հինգ ուղղությամբ անարգել ներթափանցել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ, ըստ ԱԱԾ-ի, տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, թեեւ անկախ աղբյուրները մինչեւ 1-1,5 կիլոմետր, առանձին հատվածներում՝ դրանից էլ մեծ ներթափանցման խորություն են մատնանշում:

Շաբաթվա անցուդարձ

25 մարտի - 1 ապրիլի 2023թ.

Շաբաթվա ընթացքում ամենաաղմկոտ քննարկումները մայրաքաղաքում մարտի 23-ից սկիզբ առած ծառահատումների թեմայի շուրջ էր: Երեւանի Կենտրոնում զանգվածային ծառահատման գործընթաց էր սկսվել ու գնալով ծավալվում է։ Ըստ քաղաքապետարանի՝ անպիտան ծառերը փոխարինվում են գեղազարդ եւ արժեքավոր ծառատեսակներով։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Թամանյանի արձանի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու անկանոն ծառահատումների առնչությամբ. նրանց չեն գոհացնում քաղաքային իշխանությունների պատճառաբանությունները, թե ծառերը հիվանդ կամ մահացած են, եւ փոխարինումը նոր ծառերով, նպատակահարմար է:

Շաբաթվա անցուդարձ

18-25 մարտի 2023թ.

Նախորդ շաբաթավերջին ՀՀ նախագահականում տեղի ունեցավ վարչապետ-նախագահ ավանդական հանդիպումը, որի ընթացքում երկրի ղեկավարները, ինչպես ենթադրվում է, պիտի համապարփակ աշխարհաքաղաքական զարգացումների հենքին ներկայացնեին ներհայաստանյան հրամայականները եւ արտաքին մարտահրավերները, ճշտորոշեին զույգ հայկական պետությունների տեղն ու դերը փոփոխվող աշխարհում: Համենայն դեպս՝ հանրությունը դա էր ակնկալում Վահագն Խաչատուրյանից եւ Նիկոլ Փաշինյանից, չնայած օրեր առաջ վերջինս հրավիրած մամուլի ասուլիսում հասցրեց իր թերատ, անպարագիծ մեկնություններով մի լավ հիասթափեցնել ու մոլորեցնել հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին:

Շաբաթվա անցուդարձ

11-18 մարտի 2023թ.

Անցնող շաբաթվա ընթացքում քաղաքական եւ հանրային հարթակներում քննարկման հիմնական նյութը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ մարտի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի շուրջ էր: Նախապես նշվել էր, որ այս անգամ ԶԼՄ-ների ավելի մեծ ներկայություն է լինելու, քան նախորդ ասուլիսին, որը տեղի էր ունեցել երկու ամիս առաջ՝ հունվարին: Եթե փորձենք երկու խոսքով բնորոշել լրագրողների հետ Փաշինյանի ընթացիկ հանդիպումը՝ պիտի նկատել, որ այն առանձնապես չէր տարբերվում նախորդներից՝ նույն անդեմ, անբովանդակ գորշություն էր, նույն ստերն ու մանիպուլյացիաները, որոնք շատ օգտագործվելուց արդեն հալումաշ են եղել:

Շաբաթվա անցուդարձ

4-11 մարտի 2023թ.

Մարտի 5-ի կիրակնօրյա առավոտը Արցախում բացվեց ծանր գույժով. ադրբեջանական զինուժի խափանարար խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել ու գնդակոծել էր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան՝ տարածելով ստոր ապատեղեկատվություն, թե մեքենայով զենք-զինամթերք էր տեղափոխվում: Անակնկալ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր:

Շաբաթվա անցուդարձ

25 փետրվարի - 4 մարտի 2023թ.

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ը իրականացված հայկական ջարդերի ողբերգական տարեգրությունը բոլորեց 35-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ փետրվարի 27-ին ՀՀ ղեկավարները բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1988-ի փետրվարին ազգային հողի վրա տեղի ունեցած դաժան սպանդի անմեղ զոհերի հիշատակին:

Շաբաթվա անցուդարձ

18-25 փետրվարի 2023թ.

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին իր որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները՝ բացել Արցախի ճանապարհը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան եւ ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Դատարանը միաժամանակ մերժեց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը:

Շաբաթվա անցուդարձ

11-18 փետրվարի 2023թ.

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոքր պատվիրակության կազմով, փետրվարի 15-ին մեկնել է Անկարա, որտեղ կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ նրա հանդիպումը: Այցը, ըստ պաշտոնական ներկայացման, նպատակ ուներ ցույց տալու Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից խոշոր վնասներ կրած Թուրքիային։ Ավելի ուշ Միրզոյանը հանդիպել է երբեմնի հայաբնակ՝ Ադիյաման քաղաքում որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին: Փաստորեն՝ ՀՀ արտգործնախարարը գնացել է մի քաղաք, ուր 100 տարի առաջ թուրքերը ջարդել են հայերին: Եվ գնացել է այն օրերին, երբ ազերի թուրքերը փորձում…

Շաբաթվա անցուդարձ

4-11 փետրվարի 2023թ.

Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի շուրջ զարգացումներն էին: Հարեւան երկրների ղեկավարներին ցավակցական ուղերձներ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մեկ օր անց աղետի գոտիներ էին ուղարկվել փրկարարական ջոկատներ եւ այլ օգնություններ: Հայաստանյան ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հակասական արձագանքներ եղան. ոմանք գտնում են, որ Թուրքիան արժանի չէ մեր կարեկցանքին եւ առավել եւս՝ օգնությանը, մյուսներն էլ ընդհակառակը՝ համարում են, որ դա բնական ու ողջամիտ վարքագիծ է փորձության ենթարկված հարեւան երկրի նկատմամբ: Եվ կողմերից ամեն մեկն իր…

Շաբաթվա անցուդարձ

28 հունվարի - 4 փետրվարի 2023թ.

Ընթացիկ շաբաթը թեւակոխեց բարեկամ երկրից՝ Իրանից ստացված անուրախ լուրով. հունվարի 27-ին զինված հարձակում իրականացվեց Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, եւ սպանվեց դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը: Եվս երկու հոգի վիրավորվեցին: Այդ մասին նույն օրը տարածած հաղորդագրության մեջ հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ հունվարի 28-ի երեկոյան, Սպահանում հզոր պայթյուն տեղի ունեցավ: Ըստ Իրանի Պնախարարության հաղորդման, կատարվածը անօդաչու սարքերի «անհաջող հարձակում» էր: Իրանական ԶԼՄ-ները գրեցին առնվազն 5 նահանգներում տեղի ունեցած պայթյունների մասին: Իսկ Al Arabiya հեռուստաալիքը…

Շաբաթվա անցուդարձ

21-28 հունվարի 2023թ.

Հունվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Նա ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր 2022թ. հունվարից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանն ազատվել է Զինված ուժերի ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020թ. նոյեմբերից, եւ նշանակվել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ ու միաժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո…