ԽմբագրականՍեփականության իրավունք. օրինական գործընթա՞ց, թե՞ նոր վերաբաշխումներ
2018 թվականից ի վեր, երբ իշխանափոխության գլխավոր կարգախոս էր հռչակվել «Ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելը», պարզ դարձավ, որ Հայաստանի հիմնական խնդիրը սեփականության իրավունքն է։ Առանց սեփականության իրավունքի անձեռնմխելիության, չի կարող տնտեսություն զարգանալ եւ, ընդհանրապես, տնտեսություն լինել, քանի որ հասարակության տնտեսական հարաբերությունների առանցքում սեփականությունն է դրված։ Այն երկրները, որոնց հաջողվել է լուծել տվյալ խնդիրը, ոչ միայն քաղաքակիրթ ազգի հռչակ են ձեռք բերել, այլեւ զարգացել են տնտեսապես, կարողացել են արդարադատության կայուն համակարգ ստեղծել, պաշտպանել մարդու իրավունքները…