Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Կձեւավորվի՞ երրորդ ուժի սոցիալական պատվեր

Հայաստանի հանրության գիտակցության մեջ խորապես ամրակայված է սոցիալական անարդարության մասին համոզմունքը: 1995 թվականի ընտրություններից ի վեր ընդդիմության հիմնական խոսույթը իշխող քաղաքական վերնախավերի ներսում առկա կոռուպցիոն դրսեւորումների շուրջ էր: Սա ինչ-որ առումով հասկանալի է եւ ոչ անհիմն:

Խմբագրական

Հանրությանը միավորող արժեքների սով

2018 թվականից ի վեր Հայաստանի հանրությունը տրոհված է մի քանի շերտերի՝ սոցիալական, աշխարհայացքային, ծագումնաբանական, արժեքային եւ այլն: Սխալ կլինի պնդել, թե մինչեւ 2018-ն ամեն ինչ սահուն էր, հանրությունը՝ համախմբված, չկային սուր սոցիալական հակասություններ, անարդարության զգացողություն եւ պետության ու միմյանց հանդեպ անվստահություն:

Խմբագրական

Հայկական «դեժավյու»

Հայաստանյան մամուլը կարդալիս՝ «դեժավյու»-ի (déjà-vu) տպավորություն է թողնում: «Դեժավյու»-ն ֆրանսերեն արտահայտություն է, ինչը բառացի նշանակում է «արդեն տեսած» կամ «արդեն վերապրած» երեւույթ, իրավիճակ, պատկեր եւ այլն: Հիմա երբ որեւէ հոդված ես ընթերցում՝ այն զգացողությունն է, թե ավելի վաղ՝ ամիսներ, նույնիսկ տարիներ առաջ, հանդիպել ես նման նկարագրության կամ հայտնվել ես նման իրավիճակում:

Խմբագրական

Չավարտվող դավադրությունների շրջապտույտում

2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» հանրությունը չի կարողանում հստակ ու ողջամիտ գնահատական տալ: Մինչդեռ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցայժմ հասարակությունը շարունակում է բաժանված մնալ մի քանի հակադիր մասերի՝ սեւեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, հայաստանցի-ղարաբաղցի եւ այլն: Սա է, թերեւս, փողոցածին խմբակի այս տարիների «առաքելության» հիմնական արդյունքը, մնացածը հետեւանքներն են: Ճշգրիտ գնահատման անկարողությունը մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել ու ստեղծված իրավիճակից ելքեր որոնել: Փորձենք ձեւակերպել 2018-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդի մեջ տարածված պատկերացումները.

Խմբագրական

Մարդկանց հետ անկեղծ խոսելու արվեստը

Քաղաքականության մեջ դերակատարում ստանձնած անձանց համար ամենակարեւոր որակներից մեկը շարքային քաղաքացու հետ խոսել կարողանալն է: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի այդ քաղաքացին, ինչպես է մտածում, ինչպես կարելի է ազդել նրա վարքագծի վրա՝ առավելապես ընտրությունների ժամանակ:

Խմբագրական

Ասա՝ ով է դեսպանդ, ասեմ՝ ինչ է սպասվում երկրիդ

Մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական պայքարը գնալով թեժանում է, եւ դա փոխկապակցված է Արեւմուտք-Արեւելք պայքարի հետ: Միջազգային լրահոսին քիչ թե շատ հետեւողների համար սաստկացող պայքարն ակնհայտ է, դա տեսնելի է նաեւ ազդեցիկ պաշտոնյաների՝ տարածաշրջանի երկրներ կատարած այցերի հաճախականության համատեքստում:

Խմբագրական

Մերժման «հեղափոխությունն» ի դերեւ ելավ

2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը եւ համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաեւ վրիպումներից դաս քաղել:

Խմբագրական

Ի՞նչ է ուզում Հայաստանը…

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մի տեսակետ է տարածվել, որ այն իրականում «պրոքսի» (միջնորդավորված) պատերազմ է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ: Ժամանակին նման պատերազմներ էին ընթանում Խորհրդային միության եւ ԱՄՆ միջեւ՝ Վիետնամում, զույգ Կորեաներում, Կուբայում, Անգոլայում եւ այլուր: Չինաստանի հզորացմամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը մրցակցում է արդեն ոչ թե Խորհրդային միության հետ, այլ՝ Չինաստանի:

Խմբագրական

Ինչպես կուսակցությունները դարձնել կենսունակ

1991 թվականից սկսած, երբ Հայաստանն անկախացավ, հայկական քաղաքականության մեջ ամենահաճախ գործածվողը «իշխանափոխություն» բառն էր: Կար շատ պարզունակ պատկերացում, որ կուսակցության իմաստը բացառապես իշխանության համար պայքարն է, իսկ այդ պայքարի նպատակն ու թեժացման ժամանակաշրջանը ընտրություններն են:

Խմբագրական

«Օտարերկրյա գործակալների» վրացական խնդիրը եւ մենք

Վրաստանի իշխող ուժը խորհրդարան էր բերել «Օտարերկրյա գործակալների» մասին մի օրինագիծ, որը մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին: Ընդդիմադիրներն այն անվանեցին ռուսական նախագիծ՝ նկատի ունենալով 2012թ.-ին ՌԴ պետդումայի կողմից ընդունված համանուն օրենքը, ըստ որի՝ նման կարգավիճակ Ռուսաստանում տրվում է օտարերկրյա աջակցության կամ օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց:

Խմբագրական

Ում համար՝ աղետ, ում համար՝ հնարավորությունների պատուհան

Ամեն երկիր ունի դիվանագիտության իր «ձեռագիրը», ինչպես՝ ամեն հացագործ, որքան էլ համեմատությունը կոպիտ հնչի: Բրիտանական դիվանագիտությունն, օրինակ, ուրիշի ձեռքով իր մրցակիցներին տապալելն է, ամերիկյանը՝ օգնություն տրամադրելով, ուզածին իր վերահսկողության տակ վերցնելը եւ այլն: Սրանք շատ գծապատկերային բնութագրեր են. բնականաբար յուրաքանչյուր դեպք, իրավիճակ ու ժամանակաշրջան իր ուղղումներն է մտցնում այդ «ձեռագրի» մեջ՝ սակայն պահպանելով գործելակերպի հիմնական սխեման:

Խմբագրական

Իրականության զգացողության կորուստը վատ բան է

Հայաստանի հասարակության մի զգալի հատված՝ թերեւս մեծամասնությունը, տառապում է իրականության զգացողության կորստով: Միգուցե պատճառն այն է, որ հազվադեպ են նայում Հայաստանի քարտեզին կամ նայելու դեպքում էլ, չեն կարողանում համարժեք գնահատել՝ տեսածն ընկալելը մտավոր ճիգեր է պահանջում: Իրականության ընկալման հետ խնդիր ունեցող որոշ մարդկանցից հաճախ կարելի է լսել, որ իրենք «նախընտրում» են Եվրոպան եւ Հայաստանի ապագան այդտեղ են տեսնում՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով:

Խմբագրական

Հայաստանը՝ խաղաքարտ խոշոր խաղացողների ձեռքին

Հայաստանում քաղաքական պատկերացումները պարզունակ-կենցաղային են, եւ պատճառը քաղաքական մտքի սնանկությունն է՝ քաղաքական մտքեր գեներացնող ինստիտուտների բացակայության պատճառով: Կա տարածված պատկերացում, որ՝

Խմբագրական

Պետություն եւ ազգային կապիտալ

Սահմանադրական իրավունքի հիման վրա անկախ Հայաստանի գաղափարը ծագել է Հնդկաստանի հայ վաճառականների միջավայրում։ 1788-89 թվականներին՝ Ֆրանսիական հեղափոխության նախաշեմին, Ամերիկյան հեղափոխությունից քիչ անց, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բուրժուա-լուսավորչական գաղափարախոսության հիմնադիր, գրող Շահամիր Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը, որտեղ այդ գաղափարն է առաջադրված:

Խմբագրական

Ինքնության կորստի վտանգ. ինչպե՞ս շրջել սեւ էջը

Հայաստանում այդպես էլ չեն ձեւավորվում քաղաքական եւ սոցիալական արդյունավետ ինստիտուտներ: Ինչո՞ւ: Այս հարցը մեր առջեւ ամբողջ սրությամբ ծառացել է հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը հանրության ճնշող մեծամասնության համար դարձել է ոչ միայն անընդունելի, այլեւ՝ «ազգակործան պատուհաս»: Ոչ մի կերպ չի հաջողվում համերաշխվել, կազմակերպվել եւ, ի վերջո, իրավիճակ փոխել. անզոր են թե՛ քաղաքական ու սոցիալական ինստիտուտները, թե՛ ընդդիմությունը: Հիմնական խնդիրը, թերեւս, ինքնակազմակերպվելու ունակության բացակայությունն է: