Հնարավո՞ր է արդյոք ևս մեկ լայնածավալ Էսկալացիա ԼՂ-ում. Մանվել Սարգսյանի մեկնաբանությունը

Արևմտյան որոշ վերլուծաբանների կարծիքով, կա իրական մտավախություն, որ ԼՂ-ում կարող է տեղի ունենալ ևս մեկ լայնածավալ էսկալացիա։ Ավելին ընդգծվում է, որ կա միջազգային իրադրության անորոշությամբ օգտվելու ու էսկալացիայի դիմելու ստիմուլ։ Թե՝ նման կանխատեսումը որքանով է իրատեսական և հնարավոր , թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ.

Իրավական պետության մետամորֆոզները Հայաստանում

Ստեղծման առաջին օրվանից Հայաստանն իրեն հռչակել է իրավական պետություն, ինչն ամրագրված է նաև երկրի մայր օրենքով: Բոլոր նորմերը, որոնք բնորոշ են իրավական պետությանը, օրենքով սահմանված ու հաստատված են: Բայց հռչակելը մի բան է, հռչակածը կյանքի կոչելը` մեկ այլ բան: Ընդհանրապես, իրավական պետության գլխավոր խնդիրը պետական կառավարման համակարգի ձևավորումն է, իսկ դրա միակ լեգալ եղանակը` ազատ ընտրությունները: Ցանկացած այլ ձև քրեական հանցագործություն է:

Manvel Sargsyan 20

Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետաքրքրվածությունը կմեծանա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Քրեաօլիգարխիկ համակարգը ճաք տվեց. քաղաքական պատմությանը այսպիսի դեպք հայտնի չէ

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները խորը ցնցումներ են առաջացրել տարիներով կարծրացած ու ամրացած համակարգում: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակումով և հատկապես քրեաօլիգարխիկ օդիոզ կերպարներին քաղաքական համակարգից դուրս հանելու նրա քայլերով, մեզանում արդեն սովորական ընդունվող օլիգարխիկ համակարգը սկսել է ճաքեր տալ: Կլեպտոկրատիայի վառ օրինակներ հանդիսացող գործիչները գրչի մի հարվածով հեռանում են ու բառ անգամ չեն ասում: Մի՞թե նրանց հեռացնելն այդքան հեշտ գործ էր: Եթե այո, ինչո՞ւ չէր արվում ավելի վաղ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ հիմա և ինչպե՞ս:

«Պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ընտրություններ չկայանան»

ՀՀԿ-ն հավակնում է լինել նորից կայուն մեծամասնություն խորհրդարանում: Իսկ Ս. Սարգսյանը հավակնում է դառնալ վարչապետ:

Ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի՝ խնդիր է դրված Հայաստանում ընտրությունների համակարգը չեզոքացնելու, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունեն, դրանք պարզապես կազմակերպված միջոցառումներ են ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու համար: