Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Կենտրոնը մամուլում

Կենտրոնը մամուլում

«Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս» (Henaran.am)

Ռազմավարական հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար եղել ու մնում է թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործոն:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Վտանգավոր վիճակ է, Հայաստանում զենքն է խոսելու, վենդետաներ են լինելու (1in.am)

«Պետք է տեսնել, թե ինչ եղան պարտադրանքների հետ: Այն ժամանակ Միացյալ Նահանգները պարտադրել էր կողմին, և տարիուկես Ադրբեջանը փորձում էր դուրս գալ դրա տակից: Եվ վերջին հանդիպումից հետո Հայաստանը հրաժարվեց դրանից, և իզուր չէ, որ չեն խոսում այդ մասին, անգամ չեն էլ ասում, որ ոչ, մենք պնդում ենք:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Մեր բրենդն է․ փորձել ենք ամբողջ աշխարհի մասին խոսել, թե ինչպես է դա երևում Երևանից (1in.am)

Այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի ու հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով հրատարակված՝ «Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից» վերլուծական եռամսյա պարբերականի այս տարվա երկրորդ և երրորդ համարների շնորհանդեսը:

Կենտրոնը մամուլում

«Կատարվեց այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանի նախագահը. Հիմա հանգիստ կարող է կրակել ինչքան ուզում է». Մանվել Սարգսյան (Lragir.am)

Ժնեւում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշել է, որ բոլորը սպասում էին հետաքննության մեխանիզմների հարցին: Ադրբեջանը տարուց ավելի բարդ քաղաքական վիճակում էր: Միջնորդները Վիեննայում կողմերին պարտադրել են նման մեխանիզմներ դնել, հետագայում ավելի կոնկրետացրել խնդիրը՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ կարող են պատժամիջոցներ կիրառվել զինադադարը խախտողների հանդեպ:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Հայաստանը երեկ «պարտություն է գրանցել». Մանվել Սարգսյան (Ազատություն Ռադիոկայան)

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, երեկվա բանակցություններում Հայաստանը պարտություն գրանցեց՝ հրաժարվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի ինչ է կատարվում, ուրեմն պարտադրել են գնալ հանդիպման (Lragir.am)

Ճիշտ քայլ չէ, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել Ադրբեջանի նախագահին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում: Եվ այդ պայմաններում գնում է բանակցության, ուրեմն Հայաստանին պարտադրել են դա անել, ինքն էլ սուս ու փուս անում է՝ խաբելով ժողովրդին:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Ինքնորոշման ֆենոմենի դեմ խաղ չկա, ամեն ինչ կախված է պայքարի ելած ժողովուրդներից. հարցազրույց Մանվել Սարգսյանի հետ

Ինքնորոշման ֆենոմենի դեմ խաղ չկա. ամեն ինչ կախված է պայքարի ելած ժողովուրդներից: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

«Հայ-ռուսական միավորված զորախումբը սուվերենության կորուստ է, որի չափը կարող է էն չափի լինել, որը եղել է Կարսի պայմանագրի դեպքում»․ Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում սուվերենության կորուստ ու Ռուսաստանի կողմից վտանգավոր պարտադրանք է համարում Հայաստան-Ռուսաստան միավորված զորախմբի մասին համաձայնագիրը, որն օրերս հավանության արժանացավ ՀՀ խորհրդարանում։

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

«Իրաքի քրդերի և Կատալոնացիների ինքնորոշման հանրաքվեների աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հետևանքները». Մանվել Սարգսյան

«Նոյյան տապանի» «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն՝ Մանվել Սարգսյանը։ Հաղորդաշարի շրջանակներում քննարկվում է «Իրաքի քրդերի և Կատալոնացիների ինքնորոշման հանրաքվեների աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հետևանքները և միջազգային հարաբերությունների հնաավոր զարգացումները» թեման։

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Դա պիտի լինի հայկական քաղաքականության էությունը՝ բարդ վիճակ ստեղծել Ադրբեջանի համար (1in.am)

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը մեկնաբանություն է տվել tert.am-ին օգոստոսի 31-ին Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին՝ չհստակեցնելով, թե ո՞ր կողմն է պատասխանատու սահմանային գոտում մշտադիտարկմանը խոչընդոտելու համար:

· Մանվել Սարգսյան

Կենտրոնը մամուլում

Ադրբեջանը արհամարհանք է ցուցադրում, բավական բարդ վիճակում են հայտնվել. քաղաքագետ

Ինչպես հայտնել ենք` այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ հակառակորդի զինված ուժերը կրակ են բացել: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ` հասկանալու համար, թե այս քայլով Ադրբեջանն ինչ է փորձում հասկացնել:

Կենտրոնը մամուլում

Քաղաքական ավանտյուրիզմից պետք է ազատվել, բայց զենքով ազատվելը տարբերակ չէ

«Ես քիչ եմ տարբերում ընդդիմություն կոչվող կուսակցություններին իշխանությունից: Նույն աշխարհընկալումն է, նույն մոտեցումն է, նույն խաղի կանոններով աշխատող մարդիկ են: Այս ամենը հայտարարվում է տպավորություն ստեղծելու, որ իրենց դերակատարության մեջ են»,-անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշած օրակարգին, այն է՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը 2018-ին վարչապետ դառնա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը: