#40/2026
31 հոկտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականԵրբ սեփական պատմությունդ գրում են ուրիշներըԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որ թույլ չտա իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն, այլընտրանքային պատմություն գրեն ու հրամցնեն նույն ժողովրդին։
ՎերլուծականՀայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամըԸնտրությունների ընթացքում և հետո ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, նախընտրական շրջանում քաղաքական հետապնդումները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելու ԿԸՀ անօրինական որոշումը խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։
Ազատ ամբիոնՄեր շահերից բխո՞ւմ է, որ մեր թշնամիներն իրար միանալու ճանապարհ ունենանԱյսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։ Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։
Շաբաթվա անցուդարձ24-31 հոկտեմբերի 2026Այս շաբաթը լի էր կարևոր իրադարձություններով։ Քննարկենք և ամփոփենք ներքաղաքական անցուդարձը՝ ըստ կարևորության։
Գրքի մեկնությունԱննի Ռոման «Հայաստանցի մեծ մայրիկս»Հնարավո՞ր է գրի առնված պարզ խոսքի միջոցով իրապես ընկալել և մինչև վերջ գիտակցել այն կորուստն ու սարսափները, որ ստիպված էր ապրել հայ ժողովուրդը Ցեղասպանությունից առաջ, ընթացքում և հետո։ Անկասկած, այդ ոճրագործության իրական զոհերը միայն մեկ ու կես միլիոն հայերը չէին, այլ նաև ողջ ժողովուրդը, և մազապուրծ եղած ամեն մի հայ, որ ստիպված էր լքել իր տունը, բաժանվել հարազատներից և փորձել նոր կյանք կառուցել բոլորովին օտար հողերում՝ օտար մարդկանց կողքին։ Եվ իհարկե նոր սերունդները, որ նորովի են վերապրում նախնիների չմարող ցավը։