#34/2026
19 սեպտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականԵրբ նախարարն իր տեղում չէՀետանկախական ողջ շրջանում նախադեպը չունեցող մտավոր ձախորդության բախվեց Հայաստանի կրթական համակարգը: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ հայաստանցի 15-ամյա դպրոցականները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկա, բնագիտություն առարկաների եւ ընթերցանության գծով: Ըստ այդմ՝ մեր երկրի Հիմնական դպրոցների 15 տարին լրացած շրջանավարտների ընդամենը 1%-ը լավագույն արդյունք ցույց տվեց մաթեմատիկայից: Նույն տարիքի ոչ մի հայ սովորող լավագույն արդյունքով առանձնապես աչքի չընկավ նաեւ թե՛ բնագիտության ոլորտում, թե՛ ընթերցանության մեջ:
ՎերլուծականՄարդասիրական արժեքների փլուզո՞ւմ…Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների եւ հանրության պահանջները վաղուց դադարել են որեւէ մեկին զարմացնել։ Ադրբեջանը չի թաքցնում, որ ժխտում է հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքը: Նույնիսկ այն հայ գիտակները, ովքեր խաղաղ համակեցության արմատներ էին փնտրում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում, կարճատեւ «խաղաղ» դադարից հետո հասկացան, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը շատ ավելի բարդ է։
Ազատ ամբիոնՈւսուցչին հանգիստ թողեք՝ ի սեր Աստծո…Չէի կարող լռել, երբ այս օրերին նորից Ուսուցիչն է թիրախում։ Սկսենք այն հարցից, թե ինչու է ուսուցիչը դպրոցից տուն վերադառնում ուժասպառ ու գերհոգնած եւ այն հարցից, թե երբ է ազատ շունչ քաշում ուսուցիչը: Այս երկու պարզ հարցին հազիվ թե կրթության ոլորտի պատասխանատուներից խելքին մոտ պարզաբանում լսենք։ Նրանց պատկերացմամբ` երկրում բարեփոխումները միայն դպրոցին են վերաբերում եւ այդտեղ դասավանդող ուսուցիչներին։ Ե՞րբ է «շունչ քաշելու» հնարավորություն վիճակվում ուսուցչին` դասերի՞ն, դասամիջոցների՞ն, դասերից հետո՞, տա՞նը, թե՞ արձակուրդներին։ Ես կասեի` ոչ մի տեղ, երբ որ տարեցտարի արհեստականորեն ավելացվում է…
Շաբաթվա անցուդարձ12-19 սեպտեմբերի 2026թ.Շաբաթվա մամուլի, սոցցանցերի, փորձագիտական եւ հանրային շրջանակների լայն ուշադրության կենտրոնում մի քան տասնյակ երկրների ավելի քան 150 դիվանագետների համար Ադրբեջանի իշխանությունների՝ սեպտեմբերի 12-ին կազմակերպած միջոցառումն էր՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցելությունը Գանձասար եւ Դադիվանք: Պաշտոնական Բաքուն դրանց անվանումները խեղաթյուրել էր՝ տալով հնարավորինս ադրբեջանական հնչեղություն՝ «Գյանջասար» եւ «Խուդավենգ»: Այդպես էլ աղավաղված օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում են 13-րդ դարի հայկական վանական համալիրի «պատմությունը»:
Գրքի մեկնությունՋոն Իրվինգ «Աշխարհը ըստ Գարփի»Արդի ամերիկյան գրականության ամենահայտնի եւ ազդեցիկ ստեղծագործություններից է, որը հեղինակին բերեց միջազգային ճանաչում եւ հետագայում դարձավ հաջողված կինոֆիլմի հիմք։ Վեպը ներկայացնում է Գարփի կյանքի պատմությունը՝ անդրադառնալով ընտանիքի, ինքնության, սիրո, ծնող լինելու պատասխանատվության եւ հասարակական փոփոխությունների թեմաներին։