#28/2020
30 օգոստոսի, 2020 թ.
ԽմբագրականՔառորդդարյա արգասավոր ուղի. «Հայացքը» 25 տարեկան էՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ Հայրենիքի ազատ-անկախ, բնատիպ այդ օրրանը, հանրային քաղաքականության եւ միջազգային հանգուցային հարցերի դիտարկման մտավոր դարբնոցը, անցյալ տարի դարձավ 25 տարեկան:
ՎերլուծականՀռչակագիր եւ պատասխանատվությունԿիրակի օրը` օգոստոսի 23-ին, նշվեց Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը, որը կարեւոր իրադարձություն է հայ ժողովրդի քաղաքական-հասարակական կյանքում եւ նրա պատմության մեջ: Փաստաթուղթը նշանավորեց ՀՀ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` մասնավորապես արձանագրելով. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»: Անկախության հռչակումից հետո 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
Ազատ ամբիոնԺամանակավրե՞պ էր արդյոք վարչապետի շնորհավորանքը ԼուկաշենկոյինԵրկար ժամանակ սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից մեկը, որի արձագանքները շարունակվում են մինչեւ օրս, Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձն էր: Շատերն անհարկի էին համարում ՀՀ վարչապետի շտապողականությունը` նշելով, որ պաշտոնական հաղորդագրությանն ի տրիտուր` Մինսկում չեն դադարում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող եւ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բազմամարդ հանրահավաքները: Փաշինյանի հապճեպ շնորհավորանքը, նրանց կարծիքով, անհարգալից վերաբերմունքի դրսեւորում էր նախեւառաջ ցույցերի մասնակիցների…
Շաբաթվա անցուդարձ22-29 օգոստոսիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը վարչապետը նշել է, որ կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, «եւ սա սկզբունքայնորեն կարեւոր նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար»: Ռազմավարական առումով Փաշինյանը կարեւորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, այլեւ սոցիալական այդ չարիքի կանխարգելման հստակ գործող մեխանիզմների…
Գրքի մեկնությունԴարիո Ֆո, «Պապի դուստրը»XV դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու, թերեւս, ամենակարկառուն ներկայացուցիչ Ռոդրիգո Բորջան, նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում վերջինս ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ եւ ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ: