Ընթացիկ համար#43/2026
Համար

#23/2020

20 հունիսի, 2020 թ.

ԽմբագրականՃգնաժամային դժվար ժամանակներՀամավարակի պայմաններում, երբ Հայաստանի վիճակը աշխարհի երկրների շարքում վատագույներից մեկն է, քաղաքական կյանքը գնալով ավելի է թեժանում: Նույնիսկ COVID-19-ով վարակվելու վտանգն ի զորու չէ զսպել մարդկանց կրքերը:20 հունիսի, 2020 թ.ՎերլուծականԿորոնավիրուս. պայքա՞ր, թե պայքարի նմանակեղծումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ի առավոտյան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին` փորձելով կորոնավիրուսային խնդրի շրջանակից դուրս գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու մարդիկ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին: Փաշինյանը հանգում է եզրակացության, որ խնդիրը հայկական մտածելակերպի հոգեբանական շերտերի, մասնավորապես` պետական կարգի հանդեպ հայերիս անհարգալից վերաբերմունքի մեջ է եւ պայմանավորված է 5-6 հարյուրամյակ ազգային պետականություն չունենալու հանգամանքով:Գեւորգ Բրուտենց20 հունիսի, 2020 թ.Ազատ ամբիոնՀանրային խորհուրդ. անունը կա, ամանումը չկա«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված բուռն իրադարձությունները երկրորդ պլան մղեցին կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանի աղետալի վիճակը: Պետք է ասել, որ տվյալ դեպքերն ինքնին COVID-19-ով վարակվելու բավական վտանգավոր աղբյուր էին: Բայց չէ որ ամեն վատագույնից կարելի էր խուսափել, եթե 2018 թվականի մայիսին քաղաքական գնահատական տրվեր նախորդ իշխանության գործունեությանը, եւ օրենքից դուրս հայտարարվեին կոալիցիոն կուսակցությունները, որոնք ԱԺ-ում պատասխանատու էին կառավարող վարչակարգի բոլոր հանցավոր գործողությունների համար:Կարապետ Կալենչյան20 հունիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ13-20 հունիսիԱնցած կիրակին հագեցած էր բուռն իրադարձություններով: Հունիսի 14-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին կատարում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ հավաքվել էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Այնուհետեւ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Ամբողջ այդ ընթացքում ԱԱԾ շենքի հարեւանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիները, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ էին կիրառում տարածքում կենտրոնացած ոստիկանները։20 հունիսի, 2020 թ.Գրքի մեկնությունԽավիեր Մարիաս «Սիրահարություններ»Այս խոր եւ անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո եւ սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման եւ երջանկության աղբյուր են, եւ որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին:20 հունիսի, 2020 թ.