#18/2018
18 մայիսի, 2018 թ.
ԽմբագրականՀեղափոխության երանգներըԱպրիլին համաժողովրդական ճնշման շնորհիվ իշխանությունը Հայաստանում փոխվեց, սակայն խոստացված արտահերթ ընտրությունների խնդիրը մնում է բաց։ Բաց է մնում նաեւ այն հարցը, թե իրականում ինչ է տեղի ունեցել այս ժամանակաշրջանում՝ «կառավարափոխությո՞ւն», թե՞, այնուամենայնիվ, դրվել է համակարգային փոփոխությունների սկիզբը։
ՎերլուծականԱրցախյան խնդիրը՝ Հայաստանում իշխանափոխության խորապատկերինՀայաստանում իշխանափոխությունը նոր լույսով ներկայացրեց հայոց պետականության ամենահանգուցային դիտանկյունները` ԼՂՀ քաղաքական վիճակի եւ նրա շուրջ միջազգային կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները: Արցախյան գործոնի առաջվա փոխդասավորությունը խախտվել է: Հայաստանի պետական քաղաքականությունում եւ միջազգային հարաբերություններում ԼՂՀ-ի տեղի ու դերի նկատմամբ եղած մոտեցումները կորցրել են իրենց արդիականությունը: Առաջացել է միանգամայն այլ իրավիճակ, որը պահանջում է վերանայել մոտեցումները Արցախի հանդեպ՝ որպես երկրի, եւ ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ` որպես հայկական պետականության անվտանգության…
Ազատ ամբիոնՀայրենադարձի հայացք. նվնվացող վարորդներ եւ անշուք, ապակողմնորոշող հասցեներԱշխարհի համարյա բոլոր երկրների (թե՛ զարգացած, թե՛ զարգացող) տաքսիների վարորդները տվյալ երկիր այցելած մարդկանց սպասարկելիս՝ ամենից առաջ նրանց բարի գալուստ ու կեցություն են մաղթում, ինչը պարզապես քաղաքավարական վարքագիծ է հյուրի նկատմամբ:
Շաբաթվա անցուդարձՄայիսի 12-19Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության ձեւավորումը: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը` փոխվարչապետեր: Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար` Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար` Արտակ Զեյնալյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Մանե Թանդիլյանը, առողջապահության նախարար` Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական…
Գրքի մեկնություն«Խոստացա, ես կպատմեմ»«Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում եւ հինգ տարբեր համակենտրոնացման ճամբարներում: Սոնյայի 84 հոգուց բաղկացած մեծ ընտանիքից ողջ են մնացել միայն ինքն ու քույրը՝ Բլանկան:
ՀարցազրույցԳոռ Հակոբյան. Մշակվում են քայլեր՝ հասնելու Տարոն Մարգարյանի հրաժարականինՎերջին օրերին քննարկման առարկա է քաղաքապետի հրաժարականի հարցը: Ի՞նչ մոտեցումներ ունեք այս հարցի շուրջ: Ի՞նչ խնդիր է դրված եւ ո՞րն է ցուցարարների պահանջը: