#17/2020
8 մայիսի, 2020 թ.
ԽմբագրականՍեփականության իրավունք. օրինական գործընթա՞ց, թե՞ նոր վերաբաշխումներ2018 թվականից ի վեր, երբ իշխանափոխության գլխավոր կարգախոս էր հռչակվել «Ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելը», պարզ դարձավ, որ Հայաստանի հիմնական խնդիրը սեփականության իրավունքն է։ Առանց սեփականության իրավունքի անձեռնմխելիության, չի կարող տնտեսություն զարգանալ եւ, ընդհանրապես, տնտեսություն լինել, քանի որ հասարակության տնտեսական հարաբերությունների առանցքում սեփականությունն է դրված։ Այն երկրները, որոնց հաջողվել է լուծել տվյալ խնդիրը, ոչ միայն քաղաքակիրթ ազգի հռչակ են ձեռք բերել, այլեւ զարգացել են տնտեսապես, կարողացել են արդարադատության կայուն համակարգ ստեղծել, պաշտպանել մարդու իրավունքները…
ՎերլուծականԻ՞նչ ապագա է սպասում Արցախի քաղաքական համակարգինՆերկայումս Արցախում առավել քննարկվող թեման երկրի քաղաքական համակարգի ապագան է: Անցկացված համապետական ընտրություններն արդիականացրել են հնարավոր փոփոխությունների սպասումները: Արցախում քաղաքացիների ազատ կամքը ճնշող ռազմաքաղաքական կոշտ վարչակարգի գոյության 28 տարիները հասարակությանը դուրս էին մղել սեփական ճակատագրի վրա ազդելու որեւիցե հնարավորությունից: Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը հույս ներշնչեց, որ 1991 թվականից հետո առաջին անգամ Արցախի ժողովուրդը հնարավորություն է ստացել ազատ ընտրությունների միջոցով կազմավորելու պետական կառավարման մարմիններ: Սակայն 2020 թվականին անցկացված…
Ազատ ամբիոնՀնարավոր չէ մի ողջ ժողովրդի անկյուն քշելՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին պաշտոնական հայտարարությունը կտրուկ սրել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Ու թեպետ այդ հայտարարությունը հիմնականում առնչվում էր հայ-ռուսական հարաբերությունների երկու ուղղություններին (արցախյան խնդրին եւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության հետ ռուսական կապիտալով մեզանում աշխատող ընկերությունների գործունեության միջեւ կապին), կրքերը բավական շիկացել էին: Ավելին` հանրության ճնշման տակ Լավրովի այդ հայտարարությանը ստիպված էին պատասխանել Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը եւ երկու անգամ էլ` նախարար Զոհրաբ Մնացականյանը: Եթե հաշվի առնենք,…
Շաբաթվա անցուդարձ2-9 մայիսիԱզգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ օրը` մայիսի 8-ի նիստում, երբ շարունակվում էր կառավարության 2019 թվականի գործունեության քննարկումը, խորհրդարանում տեղի ունեցավ ծեծկռտուք: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ նախ փոքրիկ «լեզվակռիվ» ծագեց Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի միջեւ, այնուհետեւ տեղից արձակած բղավոցներով իրավիճակը թեժացրեց իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` Մարուքյանի դեմ գործի դնելով բռունցքները: Այդպես սկիզբ առավ ընդհանուր ծեծկռտուքը: Պատգամավորները դուրս էին եկել իրենց տեղերից ու խառնիճաղանջ…
Գրքի մեկնությունԳագիկ Խաչատրյան, «Հնչեղ լռություն»Հեղինակի երրորդ գիրքն է, որն ամփոփում է նրա վերջին տարիների բանաստեղծական խոհերն ու ապրումները, գեղագիտական հայացքները: Ժողովածուի հիմնական լեյտմոտիվը հայրենասիրությունն է, ապագայի հանդեպ բանաստեղծի տեսլականը: Այն արծարծում է հայրենիքի, ինքնության արմատների, սիրո եւ կյանքի իմաստի որոնումների թեմաները: