Ընթացիկ համար#43/2026
Համար

#16/2025

26 ապրիլի, 2025 թ.

ԽմբագրականԱտելության բռնկումԱյն փաստը, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական վերնախավը, նրա խոսափող հանդիսացող տեղեկատվական միջոցները, փորձագիտական եւ օլիգարխիկ շրջանակները քարոզչական արշավ են տանում արցախահայության դեմ, դժվար է հերքել: Բնականաբար՝ վերեւներում ինտենսիվորեն տարածվող ատելության խոսքը շատ արագ ներթափանցում է հանրության ներքին շերտերը՝ վերաճելով փոխադարձ մեղադրանքների, վեճերի եւ նույն ազգի երկու հատվածների միջեւ անմիաբանության ու գժտությունների սերմանման, ինչը մեր թշնամիների մեծագույն ցանկությունն է: Ցավալի է, իհարկե, որ հայ ազգը թուլացնող հարցերում զարմանալիորեն համատեղվում են Երեւանի եւ Բաքվի…26 ապրիլի, 2025 թ.ՎերլուծականԻնչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբըԿան թեմաներ, որոնք շատ արծարծվելուց որքան էլ մաշված ու ձանձրալի են թվում, այդուամենայնիվ, կարիք ունեն հավելյալ լուսաբանման: Դրանք հիմնականում անցյալի դիպվածների, իրադարձությունների մասին դատողություններ են, սակայն ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի Հանրապետության ապագային:Մանվել Սարգսյան26 ապրիլի, 2025 թ.Ազատ ամբիոնՀայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվիԱրձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների եւ տեսախցիկների առջեւ հայտարարելով. «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք է վերադառնանք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց է եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»:Էդուարդ Աբրահամյան26 ապրիլի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ19-26 ապրիլի 2025թ.Ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից երկու օր առաջ, Ազգային ժողովի դահլիճն իսկական մարտադաշտ էր հիշեցնում՝ մեծ գզվռտոց էր սկսել իշխող ՔՊ խմբակցության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ: Վեճ-տուրուդմփոցը բռնկեց ու դահլիճով մեկ տարածվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է բերել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ դրա արդարացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծ: Այդ մասին ընդդիմադիր ուժի հայտարարությունից կարճ ժամանակ անց խորհրդարանի խոսնակը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը եւ, ըստ էության, քաշքշոց առաջացնել:26 ապրիլի, 2025 թ.Գրքի մեկնությունԹաներ Աքչամ «Ցեղասպան պետության ակունքները»«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը եւ ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է եւ ծառայում է գոյություն ունեցող վարչակազմին։26 ապրիլի, 2025 թ.