Ընթացիկ համար#43/2026
Համար

#14/2020

18 ապրիլի, 2020 թ.

ԽմբագրականՊարգեւավճարներ քաղաքական լոյալության համար«Հեղափոխական» կադրային զինանոցի բարձր պարգեւավճարների ու աշխատավարձերի թեման միշտ էլ խնդրահարույց է եղել հասարակության համար: Մի կողմ թողնենք դրանց օրինականության կամ գաղտնի հրամանով ընդունված լինելու հանգամանքը, դա այլ խոսակցության նյութ է։18 ապրիլի, 2020 թ.Ազատ ամբիոնԲենզինի գինը եւ Հայաստանի տնտեսությունըՎերջին օրերին Հայաստանում բենզինի գները կտրուկ իջել են, եւ «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 310 դրամ: Սպառողների համար վառելանյութի գնի այդ նվազումը, անշուշտ, դրական երեւույթ է` հատկապես առաջիկայում գազի գնի սպասվելիք բարձրացման համապատկերին: Բայց գազի գնաճը առանձին խոսակցության թեմա է: Հայաստանի համար բենզինի էժան գինը, թագաժահրի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ բարենպաստ հիմք է երկրի տնտեսության զարգացման առումով: Չէ՞ որ ինչպես բուն Հայաստանում արտադրվող, այնպես էլ դրսից ներմուծվող բոլոր ապրանքատեսակների ինքնարժեքի հաշվարկով մեծ…Կարապետ Կալենչյան18 ապրիլի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ11-18 ապրիլիԱնցած շաբաթավերջից սկսած` սոցցանցերի հայկական հատվածը բուռն կերպով քննարկում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը, թե 500 հազար դրամ աշխատավարձը նախարարի համար քիչ է: Թե´ այս հայտարարությունը, թե´ դրա շուրջ խորհրդարանի փոխխոսնակի դիտարկումները քննադատությունների ալիք էին բարձրացրել` այդ թվում գործող իշխանությունների կողմնակիցների շրջանում: Բոլոր կողմերից հնչած սթափ կշտամբանքներին ի պատասխան` մեկնաբանությունների մեջ Նազարյանը գրել է. «Ուզում եք` նախարարը, փոխնախարարը, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն»: Նրա…18 ապրիլի, 2020 թ.Գրքի մեկնությունԷռնեստո Չե Գեւարա, «Մոտոցիկլիստի օրագիրը»Այս գիրքը պատմում է Էռնեստո Չե Գեւարայի եւ նրա ընկեր Ալբերտո Գրանադոյի ճանապարհորդության մասին Լատինական Ամերիկայում, դեպքերը կատարվել են 1952 թվականին։ Երկու ընկերների ճանապարհորդում են հայտնի բժիշկների կերպարանքով, թեեւ Գեւարան դեռ չէր ավարտել բժշկական համալսարանը, իսկ Գրանադոն քիմիկոս էր։ Նրանց նպատակը արկածային ճանապարհորդությունն էր, բայց Էռնեստոն (հենց ինքը՝ կոմանդանտե Չե Գեւարան), որը մեզ ներկայացվում է ոչ թե որպես հեղափոխական, այլ, նախեւառաջ, որպես մարդ, իր զգացմունքներով ու ձգտումներով։18 ապրիլի, 2020 թ.