#12/2020
4 ապրիլի, 2020 թ.
ԽմբագրականՀանրության սոցիալական պահվածքը համաճարակի ժամանակԱշխարհում բոլոր խնդիրները հետին պլան են մղվել, նույնիսկ պատերազմներն են դադար առել: Տնտեսական խորքային ճգնաժամն առջեւում է, որի հետեւանքները, կարծես թե, ավելի լուրջ են լինելու, քան` համաճարակինը, չնայած այդ թեման նորությունների գլխավոր սյունակներում առայժմ չկա, առաջնադիրքում տակավին համաճարակն է: Նման պայմաններում բոլորին հետաքրքրում են համավարակի վիճակագրական տվյալները, կառավարությունների ձեռնարկած միջոցառումները, պարենային անվտանգության խնդիրը, նաեւ այն, թե ինչպես պետք է հարմարվել նոր իրականությանը։ Իսկ իրականությունն աննախադեպ է։ Մարդկությունը դեռեւս չի տեսել այնպիսի վիճակ, որ…
ՎերլուծականԸնտրություններն Արցախում. տարօրինակ առաջին փուլՄարտի 31-ի քվեարկության օրվա առավոտից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին, թե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, տարօրինակ զգացողություն առաջացավ, որ հաշվված ժամերի ընթացքում ինչ-որ բան էր կատարվել: Բանն այն է, որ դեռեւս գիշերը նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում գրեց իր թեկնածուի հաղթանակի մասին, իսկ Հարությունյանի կողմնակիցները նույնիսկ փորձում էին Ստեփանակերտում հրավառություն անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության ողջ օրը բոլոր կողմերից ձայներ էին հնչում տարբեր խախտումների մասին, շատերը…
Ազատ ամբիոնԿարո՞ղ է Հայաստանն իր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարումԱյժմ աշխարհի գրեթե բոլոր երկրների ջանքերն ուղղված են COVID-19 կորոնավիրուսի (թագաժահր) դեմ պայքարին: Ի տարբերություն գրիպի այլ վիրուսների, դրա առանձնահատուկ վտանգավորությունն այն է, որ թագաժահրը անմիջականորեն ներթափանցում է մարդու թոքերը` քայքայելով նրա շնչառական համակարգը եւ, որպես հետեւանք, հարուցելով խրոնիկական հիվանդություններ:
Շաբաթվա անցուդարձ28 մարտի - 4 ապրիլիՄարտի 31-ին Արցախում համապետական ընտրությունների օր էր: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու, իսկ ԱԺ 33 մանդատների համար մրցում էին 12 քաղաքական ուժեր:
Գրքի մեկնությունՍարիկ Սեւադա, «Հայրենադարձի աչքերով»Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սեւադայի առաջին ժողովածուն է, որտեղ ընդգրկված են 30 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները` լի նրա հերոսների դժվարություններով, մտահոգություններով եւ հաջողություններով: