Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ-ը քննարկեց ժողովրդավարության կայացմանը միտված քաղաքացիական շարժումների պատմական դերը

18 ապրիլի 2013թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց սեմինար-քննարկում, որի առանցքում ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքերի քննարկում էր, որոնք հնարավորություն են տվել հասարակ քաղաքացիներին չհնազանդվելու իրենց ճնշող ղեկավարներին ոչ թե զենքի, այլ պայքարի ոչ բռնի եղանակների կիրարկման միջոցով: Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:

Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ ընգծելով ողջ աշխարհում քաղաքացիական դիմադրության շարժումների կարեւորությունը: Նա մասնավորապես ընդգծեց. «Չնայած ժամանակի, տեղի եւ քաղաքական միջավայրերի տարբերություններին՝ նրանցից  յուրաքանչյուրը բխեցրել է ընտրության մի շղթա՝ ինչ անել եւ ինչպես օգտագործել առկա հնարավորություններն արդյունք ստանալու համար»:

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն իր հերթին նշեց Հայաստանի սոցիալ-քաղաքական միջավայրում քաղաքացիական նախաձեռնությունների ծավալման կարեւորությունը՝ միտված հանրային գիտակցության բարձրացմանը եւ ժողովրդավարության աջակցությանը: «Քաղաքացիականի տիրույթում է ժողովրդավարության եւ ազատության պայքարի նախաձեռնումը, եթե մասնակիցները օժտված լինեն համապատասխան գիտելիքով՝ ինչպես օգտագործել ռազմավարական ոչ բռնի դիմադրության գործիքակազմը»:

Քննարկման ավարտին ծավալված հարցուպատասխանին մասնակցող երիտասարդ ակտիվիստները համաձայնեցին, որ ոչ բռնի դիմակայությունն արժանի է ավելի մեծ ուշադրության, քան այն մինչ այժմ ստացել է:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here