Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ սեմինարի թեման նվիրված էր ժողովրդավարացման փորձին

13 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Անցումային հասարակությունների առանձնահատկությունը» խորագրի վերջին` չորրորդ սեմինար-դասընթացը: Այն նվիրված էր «20-րդ դարի ժողովրդավարացման փորձը» թեմային եւ վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Դասախոսությունը զուգակցվում էր փաստագրական կինոնկարի ցուցադրությամբ:

Ծրագրով նախատեսված մյուս 9-ը պարապմունքները, որոնք եզրագիծը կհատեն հունիսի 15-ին, նվիրված են Քաղաքացի-հասարակություն-պետություն եռամիասնության եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրների ուսումնասիրմանը: Դպրոցում մշտապես ընդգրկված 24 ունկնդիրներին կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման խնդիրներով: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական պարբերականությամբ:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here