
5-12 դեկտեմբերի 2020թ.
Դեկտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տեղադրվել էր ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նրան հայտնում է, որ Ալիեւը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի հարակից 7 շրջանի դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ Ալիեւին, եթե նա հրաժարվի այդ շրջաններից»։ Զրույցը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի` նեղ կազմով նախագահների հանդիպման ժամանակ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի…
















