Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ օրակարգում իշխանություն-հասարակություն փոխառնչությունների խնդիրն էր

25 մայիսի 2012թ., Երեւան: Ինչպես արդեն հաղորդվել է, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում այսօր տեղի ունեցավ հանրային փոխառնչությունների հոգեբանական յուրահատկությունների թեման արծարծող սեմինար-պարապմունքը: Բանախոսը` ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը, կյանքից քաղված օրինակներով ցույց տվեց իշխանության, հատուկ ծառայությունների եւ հասարակության միջեւ փոխհարաբերությունների հոգեբանական դրսեւորումները:

Հիշեցնենք, որ «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ՌԱՀՀԿ-ի ուսուցման երկրորդ տարվա երիտասարդական դպրոց են հաճախում փորձագիտական-վերլուծական հակումներով օժտված երկուսուկես տասնյակ երիտասարդներ, ովքեր ամբողջական դասընթացը կավարտեն հունիսի 15-ին:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here