Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

Ավարտական վկայականներ` ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի ուսուցման երկրորդ տարվա շրջանավարտներին

22 հունիսի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում այսօր ամփոփվեց եռամսյա ծրագրով մարտի 23-ից մեկնարկած սեմինար-պարապմունքների լրիվ դասընթացը:

Երկրորդ շրջանավարտման կապակցությամբ ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Մանվել Սարգսյանը շնորհավորեց դասախոսական կազմին եւ ապագա քաղաքագետներին, վերջիններիս մաղթեց հետագա հաջողություններ` հույս հայտնելով, որ դասընթացների ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները լայն կիրառում ու զարգացում կստանան պրակտիկ գործունեության մեջ:

Այնուհետեւ Սարգսյանը համապատասխան հավաստագրեր հանձնեց «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում գործող դպրոցի նոր շրջանավարտներին:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here